Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կրկնվում է այն ամենը, ինչի մասին ժամանակին գրել է Դյուման

02.09.2019

Այսօր՝ փետրվարի 9-ին, Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնում հիմնանորոգումից հետո կներկայացվի առաջին պրեմիերան: Դերասան Միխայիլ Եֆրեմովը այստեղ բեմադրել է «Դյումա» վերնագրով տրագիկոմեդիան: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Պիեսի հեղինակ Իվան Օխլոբիստինը պատմել է, թե ինչպես է առաջացել այս բեմադրությունը ստեղծելու մտահղացումը:

Նրա ասելով ամեն ինչ սկսվել է Եֆրեմովի նախաձեռնությամբ, երբ Կրեմլում նշում էին նրա հոր, ռեժիսոր Օլեգ Եֆրեմովի ծննդյան 90-ամյակը: Եֆրեմովն ասել է, որ ցանկանում է բեմադրություն պատրաստել: «Ես նրան պատասխանեցի, որ առանց հապաղելու նստում եմ ու գրում և մեծ մասը հենց այնտեղ Կրեմլում էլ գրեցի»,- պատմում է Օխլոբիստինը:

Համաձայն այս պիեսի սյուժեի գավառային թատրոնի դերասանները շատ տարիներ խաղում են միևնույն «Երեք հրացանակիրներ» ներկայացումը: Մի անգամ դ՝Արտանյանի դերում նշանակվում է նոր կատարող՝ տեղացի դեղագործ Դմիտրի Արտանյանը, որը մեկ երեկոյով գնել է բեմ դուրս գալու իրավունքը:

Թատրոնի համար այս նոր մարդուն անմիջապես մխրճում են դերասանական անդրկուլիսներ, որտեղ բանսարկություններն են, կոտրված ճակատագրերը և, իհարկե, ցանկալի, բայց չխաղացված մեծ մենախոսությունները... Ներկայացման մեջ Օխլոբիստինը հիշում են Ռիչարդ 3-րդին, Նինա Զարեչնայային, Սիրանո դե՝Բերժերակին և էլի շատերին:

Ստացվել է ուրախ, երգիծական պատմություն «սիրո և ինքնազոհության մասին», ինչպես ասում են դերասանները: Այն մասին, որ բոլոր միջոցներն էլ լավն են, եթե պաշտպանում ես այն, ինչը թանկ է քեզ համար: Պատահական չէ, որ հրացանակիրները «Բոլորը մեկի և մեկը բոլորի համար» են;

Թատրոնից հեռու, դրսից եկած և բեմական նոր դ՝Արտանյան դարձած դեղագործն անգամ չի զգում, թե ինչպես դառնում է այս տարօրինակ աշխարհի մի մասը, որտեղ այնպես հիասքանչ ձևով կրկնվում է այն ամենը, ինչի մասին ժամանակին գրել է Դյուման:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 58 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328>>հաջորդ