Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ազատության վերագտնում՝ անձրևի տակ, ջրափոսերի մեջ...

02.28.2019


Փարիզի «Շայո» թատրոնում կայացել է մեծ ապագա խոստացող 30-ամյա ֆրանսուհի Ժան Գալլուայի «Compact» և «Diagnostic F20.9» պարային ներկայացումների հյուրախաղերը: Երիտասարդ խորեոգրաֆի բեմադրությունները դիտել ցանկացողները շատ ավելին էին, քան կարող էր ընդունել մշակութային հաստատության հանդիսասրահը: Բայց միևնույնն է, թատրոնը երիտասարդ արվեստագետներին օժանդակելու և նրանց նոր ստեղծագործական լիցքեր հաղորդելու իր դերակատարությունը կատարեց լիովին և բարձր մակարդակով: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «kommersant.ru»-ին:

Գալլուան ծնվել է երաժիշտների ընտանիքում: Միանգամայն օրինաչափորեն ժամանակին ընդունվել է Փարիզի կոնսերվատորիա: Բայց ուսանողական առօրյան մի անգամ նրան տարել է ֆրանսիայի մայրաքաղաքի «Les Halles» վայր, որտեղ տեսել և հմայվել է ուղղակի ասֆալտի վրա աներևակայելի ռիթմով ու ճարպկությամբ հիփ-հոփ պարող հասակակիցների, որոնց կատարմամբ փողոցի պաստառին գլխի վրա կանգնած պտտվելը թեթև զվարճանք էր թվում:

Այս տպավորությունը տակն ու վրա էր արել Ժան Գալլուայի մտքերն ու հուզաշխարհը: Նա թողեց կոնսերվատորիան, անհաղորդ դարձավ ծնողների բոլոր հորդորներին և գնաց պարել սովորելու: Դրանից հետո աղջիկն սկսեց հանդես գալ տարբեր խմբերում, իսկ 2012թ.-ին հիմնեց «Burn Out» անունով իր պարային ընկերությունը...

Նրան առաջին հաջողությունը բերեց «P=mg» մենաներկայացումը, որտեղ պատմում է այն մասին, որ կան ֆիզիկայից ավելի հզոր ուժեր, որոնք մարդուն քաշում են ցած: Նրա դեպքում դա ընտանիքն էր:

Այդ ներկայացումը բերեց մրցանակների տեղատարափ, հանդիսատեսի առավել մեծ ակնկալիքներ նրա տաղանդի հանդեպ և հռչակ:

Դատարկ բեմում լույսը որսում է մարդկային մարմնի առանձին վերջույթներ՝ մեկ ձեռք, տարբեր կողմեր կախված ոտքեր, երկու գլուխ՝ գետնատարած փռված մեկ մարմնի վրա... Այսպիսի տեսարանից շատերը կվախենային: Սակայն աստիճանաբար պատկերը պարզվում և հասկանալի է դառնում. հատակին փռվածը ոչ թե մուտանտ է, այլ շատ համակրելի մի երիտասարդ զույգ: Պարզապես տղան ուաղջիկը այնքան մոտ են միմյանց, որ կարծես մարմինները սերտաճել են միմյանց:

Ամբողջը կտոր-կտոր է անում, այն անիմաստ է, անհարմար թե շարժվելու, թե գոյատևելու համար: Այն նաև երբեմն ծիծաղելի է, երբեմն սենտիմենտալ և միշտ հզոր ու իշխող: 20 րոպե տևողությամբ «Compact» ներկայացման մեջ պարողները չեն քանդում իրենց միմյանց կապող մարմնական հանգույցը և գրեթե չեն ընդունում ուղղահայաց դիրք:

Այս հիբրիդային մարմնի մեջ Գալուան չափում է ոչ միայն մարդկային, այլև պարային բևեռները և հակադրությունները:

Սա, կարծես թե, հիփ-հոփ է՝ վնասվածքներ ստանալու վտանգով լի շրջադարձեր, վայրի կծկումներ, ակրոբատիկային մոտեցող դիրքեր... Եվ այդ ամենը երկուսով, ֆիզիկապես մշտական շփման մեջ գտմվելու վիճակում: Այսպիսի անհամապատասխանությունների համապատասխանեցումից ծնվում է պոեզիա՝ բալետի բարձրագույն ըմբռնումների տիրույթում:

Մյուս ներկայացումը՝ «Diagnostic F20.9»-ն, միայն խորեոգրաֆ Գալուայի հայտը չէ: Նա նաև կատարողն է: Որպեսզի հաղթահարես 50 րոպե տևողությամբ մենաներկայացումը, միայն հնարքները բավարար չեն: Ասենք, նա դրանք չի էլ չարաշահում:

Այստեղ Գալուան ներկայացնում է երիտասարդ մի աղջկա պատմություն,, որը, հավանաբար, գրասենյակային ծառայող է: Գրասենյակ, որտեղ տիրում է խստականոն դրեսս-կոդը, քաղաքականության պատրանքը և անվերջ ստրեսային վիճակը:

Հոգնեցուցիչ օրվանից հետո նա վերադառնում է տուն, իսկ այստեղ ձայներ են, վախեր, ինքդ քեզ հետ խոսակցություններ, արցունքներ, որոնք մեկ թվում են երջանկության, մեկ՝ հուսահատության ... Մի խոսքով սա հենց այն «F20.9»-ն է:

Շիզոֆրենիան: Հիվանդությունը հերոսուհուն տիրում է աստիճանաբար:

Սակայն Գալուան շիզոֆրենիայով տառապողի մեջ հակված է տեսնել ոչ թե հիվանդի, այլ օժտված և ստեղծագործող մարդկանց: «Արթոն և Նիժինսկին հիվանդ էին, թե, այնուամենայնիվ գիտեին ինչ-որ ավելի մի բան, քան սովորական մարդիկ...»,- հարցնում է այս ֆրանսուհին: Նրա պատասխանը մենակություն է: Պատասխան, որն ունի ոչ թե ճակատագրական ախտորոշման տեսք, այլ, սոսկ, փաստի հաստատում է և այն կարող է պատահել յուրաքանչյուրի հետ:

Իր հերոսուհու ընդհատուն մենախոսությունը Գալուան ուղեկցում է պարային մենախոսությամբ: Նա այն արտաբերում է բեմի կենտրոնում պայմանականորեն գծված քառակուսու մեջ: Դա և բնակարան-վանդակ է, և հիվանդասենյակ, և նրա սեփական գլուխը, որին նա հուսահատորեն ցանկանում է տնօրինել:

Ի վերջո, գրասենյակային կաղապարված աշխատողի միջից դուրս է գալիս փխրուն, բայց ուժեղ մարմինը, որը ի վիճակի է արտահայտել փոփոխական տրամադրության բոլոր տատանումները: Այն մեկ անդյուրաշարժ ռոբոտ է, մեկ ճախրող ակրոբատ, մեկ կրկին ամեն ինչ վերահսկողության տակ է հայտնվում և, հանկարծ, մարմինը սկսում է կտրուկ հետագծերով շարժվել, կարծես այն ուրիշինն է, ոչ թե իրենը...

Ներկայացման ավարտին բեմը ողողվում է տեղատարափ անձրևով: Սա նոր հնարք չէ, սակայն Ժան Գալուան այն օգտագործում է ոչ միայն որպես տպավորիչ վերջաբան:

Նրա հերոսուհին, ի վերջո, հանգիստ է գտնում առաջացած ջրափոսերում, իսկ պարուհին հնարավորություն է ստանում լի ու լի ազատվել բոլոր կապանքներից և պտույտներ գործել ձեռքերի վրա, մեջքի ու կրծքի վրա թավալվել և սրընթաց կատարել հիփ-հոփի միմյանց հաջորդող գլխապտույտ այլ շարժումներ...,






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 812 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ