Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռեժիսորը ներկայացման մեջ ընդգրկված բոլոր մասնակիցների հետ հեռացել է Մոսկվայից

11.22.2013

Շեքսպիրի ծննդյան 450 ամյակի նախօրեին 2014թ.-ն Մոսկվայի Պուշկինի անվան թատրոնը կնշանավորի «Չափը չափի դիմաց» ներկայացումով, որի բեմադրիչը բրիտանացի հայտնի ռեժիսոր Դեկլան Դոննելանն է: Ներկայացման պրեմիերան կկայանա այսօր, մի քանի ժամ հետո, հաղորդում է «РИА Новости»-ն՝ հղում անելով թատրոնի մամլո ծառայությանը:

Սա թատրոնի առաջին միջազգային նախագիծն է՝ իրականացված բրիտանական «Cheek by Jowl» թատրոնի համագործակցությամբ:

«Ես վաղուցվանից էի երզաում, որպեսզի Դոննելլանը ինչ-որ մի բան ներկայացնի մեր թատրոնում.- ասել է թատերախմբի գեղարվեստական ղեկավար Եվգենի Պիսարևը՝ մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ»: Նա նշել է, որ Դոննելլանն իր ընկերն է և ուսուցիչը: «Նրան չի հետաքրքրում այսրոպեականությունը: Նա կենտրոնանում է էության վրա: Նրան հետաքրքրում է մարդը և նրա ներաշխարհը: Նա հոյակապ է աշխատում դերասանների հետ, ինչը ոչ միշտ է մեր մոտ ստացվում, քանի որ հաճախ մենք դերասանին դիտում ենք որպես տեխնիկական նորույթների համար սոսկական ներդիր: Նրա համար թիվ մեկը և ամենագլխավորը՝ դերասանն է»:

Դոննելլանը ասել է, որ ինքը Մոսկվայի այս թատրոն է եկել 22 տարի առաջ: 13տարի շարունակ այս բեմում ներկայացվել են չեխովյան փառատոնի շրջանակներում պատրաստված իր բեմադրությունները:

Ներկայացման վրա աշխատելուց առաջ Դոննելլանը այնտեղ ընդգրկված բոլոր մասնակիցների հետ մեկ շաբաթով հեռացել է Մոսկվայից: Նրանք Տվերի մարզում ընտրել են այնպիսի մի անկյուն, որտեղ կարող էին թոթափել բոլոր հոգսերը և օժանդակ գործերը ու կենտրոնանալ պիեսի վրա:

Շեքսպիրի «Չափը չափի դիմաց» պիեսի ժանրը որոշելը վիճելի խնդիր է: Սակայն բեմադրության հեղինակներին տվյալ պարագայում դա քիչ է հուզել:

«Փոխադրել կյանքը բեմ և վերապրել այն հանդիսատեսի հետ, ահա թե ինչ էինք մենք մտածում»,- ասել է Դոննելլանը և նշել, որ կյանքը միշտ էլ կատակերգության և ողբերգության խառնուրդ է, իսկ Շեքսպիրի պիեսում ամեն ինչ այնպես է, ինչպես կյանքում: Նա նաև ասել է, որ մեծ դրամատուրգի այդ գործը սիրո, իշխանության, իշխանության բնույթի և այն բանի մասին է, թե ինչպես պետք է կառավարել: «Շեքսպիրը պատասխաններ չի տալիս, նա միայն հարցնում է»:
    Դիտվել է 1133 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ