Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ազգային մշակույթը ներկայացնող գիտա-գործնական կոնֆերանս՝ այս անգամ Գերմանիայում

04.01.2019


Սանկտ-Պետերբուրգում, Վագանկովայի անվան ռուսական բալետի ակադեմիան պատրաստվում է մասնակցել «Դյագիլև. պրոդյուսերության արվեստ: Երեկ, այսօր, վաղը» խորագրով գիտա-գործնական կոնֆերանսին, որը կայանալու է Գերմանիայում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Միջոցառումը նվիրված է 20-րդ դարի առաջին տասնամյակներում Փարիզում անցկացվող արվեստի «Ռուսական սեզոնների» մեկնարկային բալետների 110-ամյակին և դրանց կազմակերպիչ Սերգեյ Դյագիլևի ծննդյան օրվան:

Դյագիլևի խումբը, որ կազմված էր Մարինյան և Մեծ թատրոնների արտիստներից, 1909թ.-ին ժամանում է Փարիզ, որտեղ օպերային ներկայացումների հետ միասին ցուցադրում են նաև բալետ, որոնք բեմադրել էր Միխայիլ Ֆոկինը՝ Վացլավ Նիժինսկու, Աննա Պավլովայի, Թամարա Կարսավինայի, Իդա Ռուբինշտեյնի և այլոց մասնակցությամբ: Այդ թատերաշրջանը համարվեց 20-րդ դարի համաշխարհային բեմարվեստի բեկումնային պահերից մեկը: Ռուսական նոր բալետը ամուր ինքնահաստատվեց Եվրոպական բեմում:

Կոնֆերանսի ընթացքում նախատեսվում են զեկուցումներ և քննարկումներ՝ նվիրված առաջին այդ բալետային ներկայացումներին, տարբեր երաժշտական-թատերական փոքր ձևաչափերին, մեկ գործողությամբ բալետներին, տարբեր ժամանակներում ստեղծված թատերական մանրապատումներին՝ մտահղացումից մինչև թողարկում և կամերային կատարողական արվեստի ստեղծագործության վարձույթին:

Այս ձևաչափով կոնֆերանսը անցկացվում է արդեն 3-րդ անգամ: Դրան մասնակցում են արվեստի գործիչներ, թատրոնով զբաղվող տեսաբաններ և բաեմարվեստի մասնագետներ, նկարիչներ, հեռուստատեսության և կինոյի ներկայացուցիչներ, պրոդյուսերներ և այլն:

«Ռուսական սեզոններ» գլխագիրը կրող միջազգային մշակութային նախագիծը իրականացվում է Ռուսաստանի նախագահի հանձնարարությամբ: Այն հանդիսանում է ամենամյա պետական միջոցառում, որը տարբեր երկրներում ներկայացնում է ռուսական մշակույթը: Նորագույն ժամանակների «Ռուսական սեզոնները» 2017թ.-ին անցկացվել են ճապոնիայում, 2018թ.-ին՝ Իտալիայում: Այս տարի նախագիծը կյանքի է կոչվելու Գերմանիայում:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 847 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ