Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ստորագրությամբ չբացակայելու խափանման միջոցի տակ գտնվող ռեժիսորը դարձել է մրցանակակիր

04.17.2019

Նախօրեին, ապրիլի 16-ին, Մեծ թատրոնում կայացել է Ռուսաստանի գլխավոր թատերական մրցանակաբաշխության «Ոսկե դիմակի» եզրափակիչ և գլխավոր ամփոփիչ արարողությունը՝ հայտարարվեցին մրցույթի 2019թ.-ի դափնեկիր դարձած բեմադրությունները և դրանց հեղինակները: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովը, որի նկատմամբ հարուցված քրեական գործը դեռ դատական քննության փուլում է, դարձել է դափնեկիր «Լավագույն դրամատիկական ռեժիսոր» անվանակարգում՝ իր ղեկավարությամբ գործող «Գոգոլ-կենտրոն» թատրոնում բեմադրած «Փոքրիկ ողբերգություններ» ներկայացման համար:

«Այս անվանակարգում կային շատ արժանի ռեժիսորներ, նույնիսկ չափազանց շատ»,- ասել է Սերեբրեննիկովը և հույս է հայտնել, որ այս պարգևը իրեն իրոք տրվում է բեմադրության համար: Նա նաև նշել է, որ հաջողությունն անհնար կլիներ առանց իր ընկերների, թիմ-ընտանիքի, որը գործը շարունակել է իր հետ և առանց իրեն...

«Մենք միմյանց զգում էին նույնիսկ տարածության վրա »,-ասել է նա:

Սերեբրեննիկովը ընդգծել է, որ իր ստեղծագործական մտահղացումներն անհնար կլինեին առանց հոր, որն իր հետ է ամեն վայրկյան: «Դա անհնար կլիներ առանց Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի, որի ստեղծագործությունը հարմար է կյանքի բոլոր հանգամանքների համար, նույնիսկ, երբ դու գտնվում ես տնային կալանքի մեջ»,-նշել է նա նաև իր բեմադրության գրական տեքստի դասական հեղինակին:

Օգտվելով մրցանակն ստանալու այս պատեհ պահից, Սերեբրեննիկովը դիմել է բոլոր նրանց, ումից կախված է թատրոնի ճակատագիրը, կոչ անելով աշխատելու պաշտպանել «արվեստագետի ազատությունը թատրոնում, մարդու ազատությունը թատրոնում և բոլոր ուժերով, ի հեճուկս ամեն ինչի, ձգտել պահպանել այդ ազատությունը»:

Նշենք, որ այս տարի սա Սերեբրեննիկովի երկրորդ «Ոսկե դիմակն» է: Առաջինին նա արժանացել էր Մեծ թատրոնում բեմադրված «Նուրեև» բալետի համար, որի պրեմիերային ինքը այդպես էլ չկարողացավ ներկայանալ՝ տնային կալանքի մեջ գտնվելու պատճառով:




Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 22 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328>>հաջորդ