Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Գիշերը թանգարանում» հանդիսատեսների և դերասանների կապը կլինի առավելագույնս մաքուր

05.17.2019


Մայիսի 18-ին կայանալիք «Գիշերը թանգարանում» միջոցառման շրջանակներում Մոսկվայի ոչ պետական «AZ» թանգարանում «Le Cirque de Charles la Tannes» ստեղծագործական խումբը կցուցադրի Գոգոլի պատմվածքի հիման վրա պատրաստված նույնանուն «Սարսափելի վրեժ» ներկայացում-սթորիթելլինգը: Ասենք, որ այս խումբը ղեկավարում են հայտնի ռեժիսոր Դմիտրի Բրուսնիկինի արվեստանոցի երկու շրջանավարտներ՝ Իլյա Բարաբանովը և Ալեքսեյ Ռոզինը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Այս բեմադրության կերպարների միջոցով թատերական իրականություն են տեղափոխել ռուս դասականի ամենասարսափելի (կարդալ՝ սարսափելի ծիծաղելի) պատմվածքը:

Գործողությունները ծավալվում են առանց դեկորացիաների բեմում, առանց տեսագրված և աուդիոձայնային էֆեկտների:

Հանդիսատեսների և դերասանների կապը կլինի առավելագույնս մաքուր, իսկ Նիկոլայ Գոգոլի ծակող, միստիկական և սարսափելի աշխարհը կգրավի և կվերածվի վախեցնող իրականության, որից կտրվելը բարդ կլինի:

Ներկայացումը տեղի կունենա «Թռչուն-եռալուծ ձիերը և նրա ուղևորները» ցուցադրանքի միջավայրում. Որտեղ ցուցադրվում են նկարիչներ Մարկ Շագալի, Անատոլի Զվերևի և քանդակագործ Վադիմ Կոսմաչյովի՝ հատուկ այս ցուցահանդեսի համար արված աշխատանքները:

«Ստուդիա-Դպրոցի գրեթե յուրաքանչյուր կուրս ձգտում է դառնալ թատրոն»,- նշել է Մոսկվայի գեղարվեստական թատրոնի (МХТ) ստուդիայի մանկավարժ Ալեքսեյ Ռոզինը: Նրա ասելով ստուդիականության այս գաղափարը արմատավորված է МХТ-ը և նրա դպրոցը հիմնադրողների կողմից: Բայց այդ գաղափարի իրականացումն, անշուշտ, բոլորի մոտ չէ, որ ստացվում է:

Բրուսնիկինի արվեստանոցի պարագայում հաջողության գաղտնիքն այն է, որ միևնույն տեղում հավաքվել են շատ գործոններ և ամենից առաջ՝ ճշգրիտ պրոդյուսերությունը, այսինքն կուրսերում իրականացվող նախագծերի ընտրությունը:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 831 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ