Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երկու օր հետո Բոյարսկայան Մոսկվայում կդառնա «Մցենսկի կոմսության լեդի Մակբեթը»

11.27.2013


Այս հինգշաբթի Մոսկվայի Պատանի հանդիսատեսի թատրոնի Մեծ բեմ դուրս կգա ռեժիսոր Կամա Գինկասի «Մցենսկի կոմսության լեդի Մակբեթը» ներկայացումը, որտեղ գլխավոր՝ Կատերինա Իզմայլովայի դերում հանդես կգա Սանկտ Պետերբուրգի Փոքր դրամատիկական թատրոն-Եվրոպայի թատրոնի առաջատար դերասանուհի Ելիզավետա Բոյարսկայան: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն:

Ռեժիսորը այդ պիեսը համարում է Դաստաևսկու ստեղծագործություններին ոչնչով չզիջող գրական երկ, որն անդրադառնում է հանուն սիրո հանցագործություններ կատարողի պարադոքսային ներաշխարհին:

Ըստ Գինկասի պիեսի հերոսուհու՝ Կատերինայի 5 տարվա ամուսնությունը նման է եղել «բարեկեցիկ բանտի»: Երիտասարդ կինը չի կարողացել ոչ մի քայլ կատարել առանց սկեսրայրի ու ամուսնու թույտվության:

«Երբ ճնշված մարդը զզվում է համբերելուց, ապա նա կատարում է հեղափոխություններ, նյութում է դավեր, ամեն ինչ կործանում է իր ճանապարհին: Այստեղից էլ՝ ժամանակակից ֆաշիզմը և ահաբեկչությունը: Դա արդեն մարդու մեջ նստած կենդանու ի հայտ գալն է, սատանայի հաղթանակը: Ազատ մարդը անհրաժեշտություն չի զգում իրեն դրսևորել այդպիսի այլանդակ ձևով: Այն ամբողջ սարսափելին, որ կատարում է Կատերինան, իրականացվում է զգայական գեղեցկության և ցնցող գեղեցկության բնապատկերների ֆոնի վրա»:

Որպես դերասանուհի Բոյարսկայան արդարեցնում է իր հերոսուհուն:Բոլոր հանցագործությունները, որ իրականացնում է Կատերինան, նրա կարծիքով «ոչ թե մոլագարի կողմից կատարվող սպանություններ են, ոչ թե դաժանության կամ վրիժառության դրսևորումներ են , այլ զոհաբերություններ՝ հանուն սեփական սիրո»:

«Երիտասարդ, ուժերով և էներգիայով լեցուն Կատյան Սերգեյի հետ հանդիպելուց հետո, հանկարծ սկսում է զգալ կյանքը: Նա զգում է այն և կառչում է նրան ատամներով: Նա կանցնի ամեն ինչի ու ամենքի վրայով, ով միայն կփորձի դա նրանից խլել: Տեսնելով կյանքի համը, նա այլևս չի հրաժարվի նրանից: Ինչ ուզում է լինի, բայց նա ցանկանում է երջանիկ լինել»,- նշում է գլխավոր հերոսուհու դերակատարը:

Բոյարսկայան ընդգծել է, որ այդ դերակատարման առաջարկությունը Գինկասից ստանալուց հետո, ինքը հիացմունք է ապրել և իր համար մեծ պատիվ համարել՝ այդպիսի ռեժիսորի հետ համատեղ աշխատելը:
    Դիտվել է 573 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349>>հաջորդ