Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռեժիսորի մտահղացմամբ միաժամանակ համբուրվում են մի քանի ամուսնական զույգեր

11.29.2013



Ինգմար Բերգմանի հեղինակած «Տեսարաններ ամուսնական կյանքից» սցենարի հիման վրա հոլանդացի ռեժիսոր Իվո վան Հովեի բեմադրած դրամատիկական ներկայացումը ուրբաթ և շաբաթ օրերին կշարունակի «Նոր եվրոպական թատրոն» (NET) փառատոնի ծրագիրը Մոսկվայում: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն՝ հղում անելով ստուգատեսի արթ-տնօրեն Ռոման Դոլժանսկուն:
Ըստ Դոլժանսկու, դա իր ձևի մեջ «ամենադերասանական» ներկայացումն է այս տարվա փառատոնում:

«Իրավիճակի անհավանականորեն մանրամասն, խնամքով կատարված հոգեբանական մշակում՝ մի կողմից դա նման է Բերգմանի ֆիլմին, բայց մյուս կողմից, ներկայացումը ընդգծված տարբերվում է կինոնկարից: Այն կատարվում է այս պահին, և դա նկատելի է:

Իվո վան Հովեն գտել է ինտիմության և ընդհանրացման միջև հավասարակշռություն: Իրոք, ներկայացումը շատ ինտիմ է: Հանդիսատեսը մոտիկ տարածությունից տեսնում է ամբողջ կատարվածը: Իսկ ֆոնում ցուցադրվում է ժամանակակից եվրոպացու դիմանկարը և ընթանում է զրույց երջանկության, հանրության շրջանակներում մասնավոր կյանքի մասին: Ընդ որում, Իվո վան Հովենը չի ճնշում իր տեսակետով»,- նշում է փառատոնի արթ-տնօրենը:

Բերգմանի՝ իր իսկ նույնանուն սցենարի հիման վրա նկարահանած գեղարվեստական կինոնկարում, կան երկու կերպար Մարիաննան և Յուհանը: Ժամանակակից եվրոպական ռեժիսուրայի հեդլայներ (ներկայացման ընթացքում գործողությունները գլխագրերով ներկայացնող-խմբ.) Իվո վան Հովենի բեմադրության մեջ այդ հերոսներին միանգամից խաղում են մի քանի զույգեր: Այդ իսկ պատճառով հանդիսատեսին սպասվում են մեծաքանակ գրկախառնություններ և բեմի վրա միմյանց հարաբերությունները պարզաբանելու տեսարաններ: Ներկայացման տպավորիչ մասը դառնում է այն դրվագը, երբ ռեժիսորի մտահղացման համաձայն միաժամանակ համբուրվում են մի քանի ամուսնական զույգեր:

Դոլժանսկին ավելացրել է, որ հանդիսատեսները դահլիճում կտեղավորվեն շատ անսովոր ձևով: Նրանք տեսարանից տեսարան տեղաշարժվում են բեմի վրայով:

Իվո վան Հովեն եվրոպական թատրոնի տարածքում որպես ռեժիսոր աշխատում է վաղուցվանից: Նա մի քանի թատերական ընկերությունների մանկավարժ և տնօրեն է: Իսկ 2001թ.-ից նա նաև Ամստերդամի «Թոնելգրուփ» թատրոնի տնօրենն է, թաթերական խոշոր փառատոների բազմակի դափնեկիրը:

Ավելացնենք, որ «Տեսարաններ ամուսնական կյանքից» ներկայացման պրեմիերան մեծ հաջողությամբ տեղի է ունեցել 2005թ.-ին:
    Դիտվել է 1163 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ