Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ օն-լայն հեռարձակողի, թատրոնի հին մարդիկ չեն վստահում բանկային քարտային փոխանցումներին

10.30.2019


Վերջերս Մոսկվայի «Էքսպոցենտր» տաղավարում տնտեսությանը և մշակույթին նվիրված «Integral Systems Russia» ցուցահանդեսի շրջանակներում կայացել է «Թատրոնը թվային ժամանակաշրջանում» կոնֆերանսը, որի մասնակիցները թատերական արդյունաբերության և մուլտիմեդիայի ոլորտում իրականացվող նախագծերի ներկայացուցիչներն էին: Նրանք քննարկել են Ռուսաստանի թատրոնների առաջընթացի հարցերը՝ կապված թվային տեխնալոգիաների զարգացման հետ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

«Շատ հեղինակներ, ռեժիսորներ մեր առաջարկություններին արձագանքում են: Սակայն հին ժամանակների մարդիկ սովոր են փողով ծրարներ ստանալուն, սակայն չեն վստահում բանկային քարտային փոխանցումներին,- նշել է Էլմիրա Շչերբակովան՝ «Թատերական Ռուսաստան» նախագծի գլխավոր պրոդյուսերը, որը այդ երկրի ողջ տարածքում իրականացնում է թատերական ներկայացումների օն-լայն հեռարձակումներ: Նրա կարծիքով այդպիսի հոսքային ծառայությունների առջև հաճախ հանդիպող խոչընդոտը կապված է ներկայացումները կինոթատրոններում ցուցադրելու համար դրանց ստեղծողներից հեղինակային իրավունքներ ստանալու բարդությունների հետ: Բացի այդ մեդիայում հաջողություն ունեցող արտիստների մասնակցությամբ ներկայացումների օն-լայն ձևաչափով ցուցադրության մեջ նույնպես թատրոններից շատերը հետաքրքրված չեն:

Շչերբակովան այս հարցում խնդիրը համարում է այն, որ թատրոններում չեն հավատում թվային տեխնալոգիաների միջոցով կինոթատրոններում օմ-լայն հեռարձակումն իրականացնողների ազնվությանը: Նա նշում է, որ հիմնախնդիրը զուտ ֆինանսական է: Թատերական ներկայացումների հեղինակները նշում են, որ իրենց արդեն մեկ անգամ խաբել են Խորհրդային Միությունում, հետո Ռուսաստանում՝ վերակառուցման ժամանակ, հիմա էլ եկել են թվային տեխնալոգիաները:

Շչերբակովան կարծում է, որ այս հակադրությունը հնարավոր է կարգավորել: Սակայն դրա համար անհրաժեշտ է, որպեսզի նախարարության մակարդակով կազմակերպվեն բացատրական աշխատանքներ թատերական շրջանակներում:

Կոնֆերանսի աշխատանքների ընթացքում տեխնիկական և հումանիտար (թատերական) մասնագիտական շրջանակները քննարկել են նաև սցենոգրաֆիայում ավելի ու ավելի մեծ կիրառություն գտնող դինամիկ տեսամեփինգի, թվային տեխնիկան թատրոնների հարդարման մեջ օգտագործելու, ժամանակակից տեխնիկայի և թատերական տարածության համագործակցության, թատրոնների շուրջ սոցիալական ցանցի կատարելագործման և բազմաթիվ այլ հարցեր:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 11 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347>>հաջորդ