Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հանդիսատեսը որոշեց 2018-2019թթ թատերաշրջանի լավագույններին

12.03.2019


Նախօրեին, դեկտեմբերի 2-ին Մոսկվայում, Վախթանգովի անվան թատրոնում կայացել է «Զվեզդա տեատրալա» հանդեսի հերթական, թվով 12-րդ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Այս մրցույթի յուրահատկությունն այն է, որ հաղթողները որոշվում են հանդիսատեսների քվեարկությամբ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Այս յուրահատուկ ժողովրդական թատերական հանրաքվեն մեկնարկել էր 2019թ.-ի հուլիսի 1-ին և ավարտվել նոյեմբերի 30-ին: Քվեարկությանը մասնակցել են 103 հազար 148 մարդ, որը անցած համանման միջոցառումների մասնակիցների թվաքանակի համեմատությամբ բացարձակ ռեկորդ է:

Ըստ այդ քվեարկության արդյունքների 2018-2019թթ. թատերաշրջանում համապատասխան անվանակարգերում հաղթողներ են հռչակվել հետևյալ դերասանական և ռեժիսորական աշխատանքները.

- «Լավագույն ռուսական թատրոնը արտասահմանում»՝ Էստոնիա «Vene Teater»
- «Լավագույն սոցիալական նախագիծը թատրոնում»՝ Մոսկվայի Նահանգային թատրոն ( ներկայացումների բարձրորակ ձայնային նկարագրության (թիֆլոմեկնաբանության) համար)
- «Լավագույն տնօրեն»՝ Անդրեյ Վորոբյովը («Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոն)
- «Լավագույն երաժշտական ներկայացում»՝ «Ջեյն էյր» (կոմպոզիտորէՔիմ Բրեյբուրգ)
- «Թատերական դերասանուհու լավագույն դերը կինոյում»՝ Սվետլանա Նեմոլյաևա
- «Թատերական դերասանի լավագույն դերը կինոյում»՝Օլեգ Մենշիկով
- «Լավագույն ներկայացում երեխաների և պատանիների համար»՝ «Սև հավը»
- «Լավագույն տարածաշրջանային թատրոն»՝ «Կամրջի մոտ» թատրոն (քաղաք՝ Պերմ)
- «Լավագույն թատերականացված նախագիծ»՝ Մոսկվայի Չեխովի անվան թատրոնի (МХТ) դերասանուհի Իրինա Պեգովա
- «Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր»՝ Կոնստանտին Ռայկին
- «Լավագույն ռեժիսոր»՝ Կիրիլ Սերեբրեննիկով
- «Արտասահմանցի ռեժիսորի լավագույն բեմադրությունը Ռուսաստանում»՝ Ջորջո Սենգատի (Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնում բեմադրված «Նոր բնակարան» ներկայացման համար
- «Լավագույն կնոջ դեր»՝ Ելիզավետա Բոյարսկայա
- «Լավագույն տղամարդու դեր»՝ Վլադիմիր Մաշկով (Մոսկվայի Օլեգ Տաբակովի թատրոն, «Մատրոսկայա տիշինա» ներկայացման մեջ խաղացած դերի համար)
- «Լավագույն ներկայացում: Փոքր ձևաչափ»՝ «Պրակտիկա» թատրոն (Պոդոլսկցի մարդը՝ Սեյոժան շատ բութ է» ներկայացման համար)
- «Լավագույն ներկայացում: Խոշոր ձևաչափ»՝ «Մալայա Բրոննայայի վրա» թատրոն («Մակբեթ» ներկայացման համար)

Բացի այդ, շնորհվեց «Բեմի լեգենդ» անվանակարգով սահմանված երեք մրցանակ: Այդ պարգևին արժանացան դերասանուհի Թամարա Սինյավսկայան, դերասան Վասիլի Լանավոյը և ռեժիսոր Մարկ Ռոզովսկին:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 851 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ