Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հանդիսատեսին տրանսի մեջ գցող օպերայի պրեմիերան կկայանա այսօր

03.12.2020


Այսօր և վաղը՝ մարտի 12-ին և 13-ին, Մոսկվայի Սացի անվան մանկական երաժշտական թատրոնում, Ռուսաստանում առաջին անգամ, կցուցադրեն Ժան Կոկտոյի «Les Enfants Terribles» («Դաժան երեխաներ») վեպի հիման վրա բեմադրված Ֆիլիպ Գլասսի նույնանուն օպերան: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

«Մենք հետևողականորեն շարունակում ենք մեծացնել մեր թատրոնի խաղացանկային սահմանները, որն արդեն մի քանի տարի աշխատում է ամենատարբեր տարիքի հանդիսատեսների համար»,- ասել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեորգի Իսահակյանը:

Նա նշել է, որ մանկականին, «հեքիաթայինին» հավասար իրենք ունեն դասական խաղացանկ, «բացառիկ» ներկայացումներ, որոնք հնարավոր չէ դիտել ոչ միայն Ռուսաստանի, այլև Եվրոպական թատրոններում: Այդպիսիներից են, օրինակ բարրոկոյի ժամանակների հեղինակ Հիդալգո դ՝ Պոլանկոյի «Սերը սպանում է» և ռուսաստանցի ժամանակակից կոմպոզիտոր Վլադիմիր Մարտինովի «Գվիդոյի վարժությունները և պարերը» անտի-օպերան:

Իսահակյանը կարծում է, որ, նույնիսկ, շատ պրոֆեսիոնալներ չգիտեն Ժան Կոկտոյի տեքստերի հիման վրա գրված եռերգության մասին, որի մեջ են ներառված նաև «Օրփեոս» և «Գեղեցկուհին և հրեշը» ստեղծագործությունները:

«Դաժան երեխաներ» օպերան անսովոր է բոլոր առումներով: Ամբողջ նվագախումբը, դրա ողջ պարտիտուրան միայն երեք դաշնամուրներ են: Միայն այդ հանգամանքն, արդեն, այս օպերան դարձնում է անսովոր երևույթ այս ժանրի տիրույթում: Այն գրվել է երկրորդ և երրորդ հազարամյակների սահմանագծին և ստեղծված է մինիմալիզմի սկզբունքով՝ փոքր երաժշտական կառուցվածքներով, որոնք անվերջ կրկնվում են վարիացիաներով, զգացմունքային առումով լարելով և հիպնոսացնելով հանդիսատեսին, գցելով նրան տրանսի մեջ:

Այս ներկայացումը հասցեագրվել է «ավագ տարիքի անչափահասներին և մեծահասակներին»: Այն ունի տարիքային«16 +» սահմանափակում:

Գեորգի Իսահակյանը նշում է, որ «Դաժան երեխաները» Սացի անվան թատրոնի միակ ներկայացումն է, որը դիտելու համար չպետք է գալ այն երեխաների հետ, որոնք դեռ չեն հասել համապատասխան տարիքին:

«Սա գլխավոր հերոսների բարդ և դրամատիկ մանկությունից մեծահասակների աշխարհ անցման մասին պատմություն է, որը ներկայացվում է ժամանակակից երաժշտության լեզվով: Պատմություն է այն երեխաների մասին, որոնք իրենց ողջ ժամանակը անցկացնում են սեփական սենյակի բեկված տարածքում, որտեղ հասկանալի չէ, թե որն է խաղը, որը՝ իրականությունը և ինչ է այդ իրականությունը...»,- նշել է Իսահակյանը:

Հատկանշական է, որ մոսկովյան թատրոնում ներկայացումը ընթանալու է ֆրանսերեն լեզվով՝ ռուսերեն սուբտիտրերի ուղեկցությամբ:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ:
Ժան Կոկտոյի «Դաժան երեխաներ» վեպը լույս է տեսել 1929թ.-ին: 1935թ.-ին Կոկտոն հրապարակել է այդ վեպի թեմաներով ստեղծված 60 նկարներից կազմված նկարաշար: 1950թ.-ին էկրան է բարձրացվել ռեժիսոր Ժան-Պիեռ Մերվիլի և Ժան Կոկտոյի համահեղինակած սցենարով «Les enfanes terrible» կինոնկարը: 2003թ.-ին, ներշնչվաշ Կոկտոյի այս ստեղծագործությամբ, նշանավոր ռեժիսոր Բերնարդո Բերտուլոչչին համագործակցելով գրող Գիլբերթ Ադէրի հետ նկարահանել է «Երազողները» ֆիլմը: Իսկ Ֆիլիպ կոմպոզիտոր Գլասսը Կոկտոյի «Դաժան երեխաներ» ստեղծագործության հիման վրա համանուն օպերան գրել է 1996թ.-ին, որի ռուսաստանյան պրեմիերան կկայանա այսօր և վաղը, մարտի 12-ին և 13-ին Մոսկվայի Սացի անվան թատրոնում:



Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 802 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ