Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կորոնավիրուսի թեման կհնչի ցանկացած հարթուկի միջից...

06.05.2020


Թատրոնը կհայտնվի տնտեսական ճգնաժամի մեջ, սակայն ոչ ստեղծագործական: Ռուսաստանցի դրամատուրգ Միխոյիլ Դուրնենկովի կարծիքը փոխանցել է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Դուրնենկովը ենթադրում է, որ կորոնավիրուսի բացասական հետևանքներից խուսափելն անհնար կլինի, սակայն «արվեստը նույնիսկ ճգնաժամն օգտագործում է, որպեսզի փոխվի»:

Անուշտ, ինքնամեկուսացումը, նպաստում է առցանց ձևաչափերի զարգացմանը, սակայն դա չի նշանակում, որ zoom-բեմադրությունները և, ընդհանրապես, առցանց թատրոնը կկարողանան մրցակցել սովորական թատերական գործողության հետ: Դրամատուրգը համոզված է, որ ճգնաժամը չի կարող մեկը մյուսով փոխարինել, այլ միայն կավելացնի թատերական ձևերի բազմազանությունը, կդառնա ևս մեկ առիթ արվեստի նկատմամբ սովորական մոտեցումները վերանայելու համար:

Իսկ այսօր դեռ բոլորը գտնվում են իրավիճակի ներսում, «մենք այն դեռ չենք վերապրել: Իհարկե, իրականության վրա մեր հայացքում կա փոփոխություն: Այն դարձել է մակրոհայացք: Փոխվել է լեզուն»,- նշում է Դուրնենկովը և ավելացնում, որ նախկինում, եթե իր ճանապարհը նկարագրելիս մարդն ասում էր. «Գնում են աշխատանքի 15 րոպեում» , ապա հիմա ասում է, որ քայլում է ծառուղով, աջ կողմում կաղնիներ են, ձախում՝ թխկիներ... «Մենք տեսնում ենք այն, ինչը նախկինում չէինք տեսնում»,- նշում է նա և դա համարում ակնհայտ փոփոխություն: Ըստ նրա, սա, սակայն, փաստ չէ, որ կարանտինից հետո մարդիկ կրկին չեն վերադառնա նախկին խելահեղ արագություններին և կաղնիների ու թխկիների մոտով չեն սլանա՝ առանց դրանց վրա հայացք նետելու...

Իսկ ընդհանրապես, Դուրնենկովը կարծում է, որ կորոնավիրուսային իրավիճակի մասին տեքստեր գրելը դեռ վաղ է: Ծնվող մտքերը նյութականացնելու համար անհրաժեշտ է, որ հնարավորություն լինի երևույթը վերապրել դրանից մի քիչ հեռու՝ ամբողջության մեջ դիտարկելով: Իսկ ընդհանրապես, նա վստահ է, որ համճարակի ավարտից հետո այդ թեման կհնչի ցանկացած հարթուկի միջից...





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 904 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ