Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կ․ Ռայկին․ «Էկրանն արգելափակում է էներգիան»

06.08.2020

Zoom-հաղորդակցության միջավայրը չի փոխարինում իրականության մեջ տեղի ունեցող զրույցներին; Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, ինքնամեկուսացման ընթացքում ձեռք բերած սեփական փորձն է կիսել Մոսկվայի ,Սատիրիկոն․ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Ռայկինը՝ Սանկտ֊Պետերբուրգի գրքի 15֊րդ միջազգային ցուցահանդեսի շրջանակներում անցկացված մամլո կոնֆերանսում։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Ըստ նրա, դա ստիպողական հաղորդակցություն է։ Այն տալիս է կենցաղային նոր կարողություններ, սակայն չի փոխարինի կենդանի հաղորդակցությանը:

Ռայկինը կասկածամտությամբ է վերաբերում նաև առցանց բեմադրություններին։ Նա կարծում է, որ « Ներկայացման էկրանային տարբերակը չորացած ծաղիկներով ծաղկեփունջ է։ Այդպիսի փունջը չի կարող փոխարինել կենդանի անտառին․․․․, նշել է Ռայկինը։

Չնայած այդպիսի քննադատական մոտեցմանը, Ռայկինը մինչև համավարակի սկսվելը կիրառել է առցանց հեռարձակման ձևաչափը։ Բեմադրությունը ընթացել է «Սատիրիկոն» թատրոնի բեմում, իսկ այն դիտել են այլ քաղաքում՝ մինչև վերջ լցված կինոդահլիճում։

Ռայկինը վստահ է, որ թատրոնը պետք է շատ արագ յուրացնի համացանցային տարածությունը, սակայն կարծում է, որ «Էկրանն ամեն դեպքում արգելափակում է էներգիան, այն էկրանավորվում է», որը վերացնում է թատրոնի զգացողությունը, բայց տալիս է պատկերացում ներկայացման մասին;

Ռայկինը նաև այն կարծիքի է,որ համացանցը չի փոխարինի նաև թղթե գրքին։ Դա նույն է ինչ տեղի ունեցավ հագուստի հետ։

«Երբ ի հայտ եկավ սինթետիկան, այն ճնշեց բամբակին ու մետաքսին, իսկ հետո ամեն ինչ կրկին վերադարձավ և դարձավ ավելի թանկ»,֊ նշել է արվեստագետը և եզրակացրել, որ նոր տեխնալոգիաները ընդունակ են միայն մի փոքր ճնշել գրականությանը, սակայն այն ոչ մի տեղ չի անհետանա։

Կոնստանտին Ռայկինն առավել շատ անհանգստացած է մեկ այլ հանգամանքով․ «Երիտասարդությունը քիչ է կարդում․,֊ ասում է նա՝ համարելով այդ երևույթը մի ամբողջ մեծ հիմնախնդիր նոր սերնդի համար։

Նրա կարծիքով ներկա երիտասարդությունը ունի ,կարճ մտքեր», վատ է աշխատում երևակայությունը։ Եվ այդ ամենը այն պատճառով, որ նա չի իրացնում գրքերը և այդ պատճառով էլ չի կարողանում պատկերացնել կարդացածը։

Նա բոլորին, անկախ տարիքից, կոչ է անում կարդալ Սերվանտես, Դոստոևսկի, Դիկկենս, Բրոդսկի, Մաքդոնախ․․․






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 871 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ