Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Արքայական թատրոնը վերսկսեց աշխատանքները «Տրավիատա» օպերայով

07.10.2020

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված 5-ամսյա ընդմիջումից հետո աշխատանքներն է վերսկսել Մադրիդի Արքայական թատրոնը։ Դահլիճում սոցիալական հեռավորությամբ տեղ զբաղեցրած հանդիսատեսներին է ներկայացվել ,Տրավիատա» օպերան։ Այդ մասին բրիտանական «The Guardian» պարբերականի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Բեմադրության ընթացքում յուրաքանչյուր արտիստ պահպանել է սոցիալական երկու մետր հեռավորություն՝ կողմնորոշվելով բեմահարթակի վրա կատարված կարմիր գծանշումներով։ Նվագախմբի 56 անդամները տեղավորվել են միմյանցից 1,5 մետր հեռավորությամբ, միմյանցից բաժանված են եղել պլաստիկե միջնորմներով և հնարավորության սահմաններում չեն հեռացրել բժշկական դիմակները դեմքերից։

«Սա օպերա չէ, որը բեմադրվել է բնականոն պայմաններում։ Սա «Ռեալ» թատրոնի փորձն է ակտիվորեն հասնելու նորմալ կյանքին աստիճանաբար վերադառնալու համար»,֊ ասել է Արքայական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ջոն Մաթաբոշը։

Պարահանդեսային պարերի տեսարաններից, պինդ գրկախառնումնեիցը և խմբավորվելուց հրաժարվելը ռեժիսոր Լեո Կաստալդիին թելադրել են օպերան վերիմաստավորել։ Թոքախտի դեմ պայքարող գլխավոր հերոսուհու հիվանդության պատմությունը, պարզվեց, որ այսօրվա պայմաններում խիստ հրատապ է։
«Բանն այն չէ, որ «Տրավիատան» հիվանդության պատմություն է։ Պարզ է, որ այդ օպերան չի կարելի նայել չխորհելով այն մասին, թե ինչպիսի օրեր ենք մենք ապրում»,֊ նշել է Կաստալդին։ Ըստ նրա, մարդկանց տարածությունը կարող է առանձնացնել, սակայն երաժշտությունը ընդունակ է այդ տարածությունը լցնել․․․



    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 681 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ