Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Կենդանի» և «առցանց» թատրոն դիտել ցանկացողները

07.14.2020


Մոսկվայի թատրոններին թույլատրվել է իրենց դռները բացել օգոստոսի 1-ից՝ այն պայմանով, որ հանդիսատեսների թիվը դահլիճներում կկազմի սովորական չափի 50 տոկոսը։ Բացի այդ դրանցում պետք է պահպանվեն վարակից զերծ մնալու բոլոր նախապայմանները։ Մոսկվայի բոլոր թատրոնները ակտիվ նախապատրաստվում են հանդիսատեսի հետ հանդիպման այդ սպասված պահին։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Կատարված հարցումները ցույց են տվել, որ հանդիսատեսները կարանտինի և ինքնամեկուսացման ժամանակ այնքան են վարժվել առցանց ձևաչափին, որ թատրոն գնալու հետ մեկտեղ պատրաստ են այն դիտել նաև համացանցի հեռարձակմամբ։

Սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել, որ հարցման մասնակիցների 25 տոկոսը ներկայացումները կարող են դիտել միայն «կենդանի» կատարմամբ, իսկ 70 տոկոսը պատասխանել են, որ կարող են դիտել «և այսպես և այնպես»։ Եվ միայն մոտ 6 տոկոսն է արտահայտել այն միտքը, որ իրենք կարող են թատրոն դիտել միայն առցանց ձևաչափով։

Կան նաև հարցումներ անցկացրած այլ հարթակներ, որոնցում ստացվել է բոլորովին այլ պատկեր։ Օրինակ «Տելեգրամ» և ,Վկոնտակտե» սոցիալական տիրույթներում «կենդանի» և «առցանց» թատրոն դիտել ցանկացողների թիվը գրեթե հավասար է եղել՝ համապատասխանաբար 47 և 42 տոկոս, իսկ 49 և 53 տոկոսը համապատասխանաբար պատրաստ են եղել դիտել նաև երկու ձևաչափերով։ Եվ հարցվածների միայն մացած 4 և 5 տոկոսն է, որ իրենց պատրաստ են համարել, ընդհանրապես, հրաժարվել առցանց հեռարձակումից։

aյսպիսով, այս հարցումները ցույց են տալիս, որ Չնայած կյանքը վերջին ժամանակներում ավելի ու ավելի է վերածվում վիրտուալի, այնուամենայնիվ, Ռուսաստանի մայրաքաղաքում ամբողջովին կենդանի արվեստից հեռանալու ցանկություն արտահայտող թատերասերներ այնքան էլ շատ չեն։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 736 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ