Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Քաղաքային միջավայրը կդառնա բեմադրության «լրացուցիչ իրականությունը»

07.21.2020


Մոսկվայում նախապատրաստվում են թողարկել «Փախչող Ատալանտա» յուրահատուկ ներկայացումը, որի համար հարթակ կծառայի նաև «լրացուցիչ իրականությունը»։ Դրա համար ստեղծվել է տեղաշարժման ուղղությունները ցույց տվող Immerse ներդիր՝ բջջային հեռախոսի համար, նաև կօգտագործվի սմարթֆոնի խցիկը, որը կնպաստի հին Մոսկվայում մետաֆիզիկական ճանապարհորդության իրականացմանը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Իրական կյանքին զուգահեռ ստեղծվող իրականությունը կբացվի Ռուսաստանի մայրաքաղաքի պատմական Կիտայգորոդի շրջանում, որտեղ նախապես որոշված է ներկայացման երթուղին։ Սյուժեն հիմնված է 17-րդ դարի «Ատալանտա Ֆուգիենս» տրակտատի վրա, որը համարվում է ալքիմիկոսների միստիկական գաղտնի հասարակության ստեղծագործության գագաթը ։

«Դա միկրո և մակրո տիեզերքների, մարդու ներքին տարածության և քաղաքի արտաքին չափումների երկխոսություն է»,֊ ասում է այս յուրահատուկ նախագծի ռեժիսոր Մաքսիմ Դիդենկոն։ Նա նշում է, որ ինքը սիրում է քայլել քաղաքում և հայտնաբերել իր համար չբացահայտված անկյուններ։ Ռեժիսորը խոստովանում է, որ ինքը պարզապես կիսում է իր փորձը և ցանկանում է ուղեկցել հանդիսատեսին այն տեղերով, որոնք շատ կարևոր են անձամբ իր համար։

Ասենք, որ ներկայացման ընթացքում կան նաև պարի տեսարաններ, որոնք հեղինակել է Մարինյան թատրոնի խորեոգրաֆ Վլադիմիր Վարնավան։
«Փախչող Ատալանտան» Մոսկվայում կցուցադրվի օգոստոս ամսին, իսկ հետո այն կհարմարեցվի Սանկտ-Պետերբուրգի և այլ քաղաքների պայմաններին և կներկայացվի տեղի հանդիսատեսներին։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 20 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373>>հաջորդ