Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ծաղրածուական չէ, այլ հումոր է «արցունքների միջից»․․․

10.12.2020

«Խորհդային պետությունը կառուցված է եղել հեթանոսական տեսակի անտիկ պետության նմանությամբ։ Դա մատերիալիստական պետություն չէ, այլ կրոնական»։ Պրեմիերայից առաջ ռուս փիլիսոփա Ալեքսեյ Լոսևի խոսքերն է հիշել Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի (МХТ) ռեժիսոր Նատալյա Նազարովան։

Մեկնաբանելով խորհրդային հայտնի փիլիսոփայի մտքերը, ռեժիսորը նաև նշել է, որ այն մարդիկ, որոնք արարում էին նոր աշխարհ հիվանդ էին հսկայամոլությամբ, մտասևեռված էին այն մտքի վրա, որ իրենք աշխարհը կառուցում էին զրոյից, հորինում էին նորից՝ իրենց զգալով ինչպես հնագույն աստվածներ․․․

Օրերս МХТ֊ի փոքր դահլիճում Նազարովան ներկայացրել է թատերական բեմահարթակներում ոչ հաճախ հանդիպող Անդրեյ Պլատոնովի ստեղծագործության և փիլիսոփա Լոսևի աշխարհայացքային մոտեցումների վրա հիմնված «Անչափասության ծով» ներկայացումը։

«Մարդը ցանկանում է ստանձնել աստծո դեր։ Այն ժամանակ, երբ տեխնիկայի և տեխնալոգիաների դարաշրջանում ամեն ինչ աճում է, մենք ցանկանում ենք մեզ ենթարկել բնությունը, որպեսզի որևէ մեկից կախված չլինենք, որպեսզի ամեն ինչ կախված լինի մարդուց։ Դա տանում է դեպի աղետ։ Ամեն ինչ պետք է գտնվի իր տեղում»,֊ նշել է ներկայացման մեջ զբաղված դերասաններից մեկը։

«Կհասնենք անգամ արևին ու աստղերին։ Ողջ տիեզերքը կվերակառուցենք»,֊ հայտարարում է ներկայացման գլխավոր հերոս Նիկոլայ Վերմոն։

Աշխարհի արմատական վերակառուցմանը հավատում էր նաև պիեսի հեղինակ Պլատոնովը, որն իր խորհրդային երկրի քաղաքացին էր, հավատում էր հեղափոխությանը և աստվածացնում էր աշխատանքը։

Ներկայացումն ունի «Կատակերգություն ըստ Պլատոնովի» ենթավերնագիրը, որը զարմացրել է շատերին։ Պլատոնովի մետաֆորական արձակը միահյուսվել է կարծրատիպերին; Այն բարդ է լեզվով, ոչ բեմական և․․․ ոչ ծիծաղելի։ Սակայն ռեժիսորի համար Պլատոնովը Չեխովի, Գոգոլի, Սալտիկով ֊Շչեդրինի հետևորդն է; Նրա հումորը ծաղրածուական չէ, այլ պարադոքսային է, հումոր է «արցունքների միջից»․․․


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 653 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ