Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մոսկովյան թատերական փառատոնը կփորձի խաղաղ գոյակցել համաճարակի հետ

12.10.2020

«ճիշտ կլիներ, որպեսզի սովորեինք ոչ թե կենդանի թատրոնի առցանց, այլ իրական կյանքով ապրելուն, նույնիսկ համաճարակի պայմաններում՝ որքան էլ այն ձգվի»,- Օրերս այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Չեխովի անվան միջազգային հայտնի թատերական փառատոնի գլխավոր տնօրեն Վալերի Շադրինը:

«Թագլուրի» փոխանցմամբ փառատոնի տնօրինությունը, Ռուսաստանի մշակույթի նախարարությունը և Մոսկվայի քաղաքապետարանի մշակույթի դեպարտամենտը մտադիր են 2021թ.-ին չեխովյան հոբելյանական 15-րդ միջազգային թատերական ֆորումի համար մայիսի 14-ից հուլիսի 17-ը սահմանել անցկացման ժամանակաշրջան:

Այս անվանի մշակութային ստուգատեսին ենթադրվում է, որ կմասնակցեն ավանդական օտարերկրյա թատերախմբեր Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Հնդկաստանից, Չինաստանից և այլ երկրներից:Այդ մասին տեղեկացնում է «teatral-online.ru»-ն:

Նախօրեին փառատոնի կազմակերպիչներն արդեն հրապարակել են նաև միջոցառման ծրագիրը, որի համաձայն այն կբացվի իսպանա-ֆրանսիական «Ֆուռա դել Բաուշ» ընկերոեւթյան «Աշխարհի արարումը» ներկայացմամբ:

Չեխովյան փառատոնի ծրագիրը ավանդության համաձայն կազմված է համաշխարհային և մոսկովյան բաժիններից, ինչպես նաև լրացուցիչ միջոցառումներից: Համաշխարհային բաժնում ընդգրկված են 10 երկրներից ժամանած թատերախմբերի 12 ներկայացումներ, որոնք ամփոփում են համաշխարհային բեմարվեստի ամենատարբեր ժանրերի՝ խորեոգրաֆիայի, երաժշտական թատրոնի, սցենոգրաֆիայի ոլորտներում թատերական ռեժիսուրայի զարգացման միտումները:

Ասենք, որ ներկայացումները կցուցադրվեն Մոսկվայի առաջատար թատերական հարթակներում՝ Մոսսովետի, Պուշկինի անվան, «Գելիկոն օպերա» թատրոններում և «Զարյադյե» համերգային դահլիճում:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 42 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385>>հաջորդ