Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ակամա դերասան դարձած ԽՍՀՄ ժողովրդական արտիստի համար այս օրը հոբելյանական է

12.17.2013


Այսօր Մոսկվայի «Լենկոմ» թատրոնում նշում են թատերախմբի ավագ սերնդի հայտնի դեմքերից մեկի՝ Լեոնիդ Բրոնևոյի ծնդյան հոբելյանը: Այդ մասին հաղորդում է « tvkultura.ru»-ն:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստը, հանրահայտ «Գարնան 17 ակնթարթները» ֆիլմում հիտլերյան գեստապոյի ղեկավար Մյուլերի տաղանդավոր դերակատարը գտնում է, որ դերասանական գործը տղամարդու զբաղմունք չէ, բայց իր կյանքն այնպես դասավորվեց, որ այլ մասնագիտություն չտեսավ իր համար:

Գործի նկատմամբ պահանջկոտությամբ նա ռեժիսորներին ուղղակի «հոգեհան», է անում, սակայն, միևնույնն է, բոլոր բեմադրիչները երջանկություն են համարում նրա հետ համատեղ աշխատանքը: Թատրոնում և կինոյում նա կերտել է ավելի քան 120 կերպար:

Հոբելյանի առթիվ ԽՍՀՄ ժողովրդական արտիստին շնորհավորել է նաև Ռուսաստանի նախագահը:

«Ես դերասան եմ դարձել ակամա»,-սիրում է կրկնել Բրանևոյը և ավելացնում, որ ինքը երազել է զինվորականի, ժուռնալիստի, դիվանագետի մասնագիտության մասին, սակայն «ժողովրդի թշնամու» որդին կարողացավ ընդունվել միայն Տաշքենդի թաթերական ուսումնարան:

Նրա Մոսկովյան կենսագրությունը մեկնարկել է Փոքր Բրոնայայի թատրոնում: Այստեղ նրա համար դերասանական վարպետության կատարելագործման հիշարժան փուլն այն շրջանն է, երբ սկսեց աշխատել Անատոլի Էֆրոսի հետ, ումից նա սովորեց երկրորդ պլանի կերպարներ կերտելու դժվարին արհեստը և արվեստը:

Թատերասերը նրան ճանաչեց, սիրեց և ընդունեց: Թատերասերը նրա նկատմամբ համակրանքը պահպանեց նաև այն ժամանակ, երբ Բրոնևոյը տեղափոխվեց «Լենկոմ»:

Այդ տեղափոխությունը զուտ ֆիզիկական տեղաշարժ չէր մի թատրոնից՝ մյուսը: Դա դերասանի և ռեժիսորի ճակատագրական այն հանդիպումն էր, որից հետո, երկու արվեստագետների ուժերի համատեղմամբ, մթնոլորտում ձևավորվում են կերպարների կերտման հրավառության սպասելիքները:

Եվ այդ սպսելիքները իրականություն դարձան միանգամից, հենց առաջին դերը կերպավորելուն պես: Բրանևոյը խոստովանում է, որ «Լենկոմ»-ի գեղարվեստական ղեկավար Մարկ Զախարովի մեջ «իր ռեժիսորին» զգաց այն բանից հետո, երբ Մարկ Անատոլևիչը իրեն առաջարկեց Կրուտիցկոյի առաջին հայացքից ոչ մեծ դերը՝ «Իմաստունը» ներկայացման մեջ: Այդ պահից «Լենկոմ»-ը Բրոնևոյի համար դարձավ երկրորդ տուն: Նա հեռացավ Մալայա Բրոննայայի թատրոնից, որտեղ աշխատել էր 25 տարի:

Իսկ կինոյում հաջողությունը արտիստին հանդիպեց, բավականին ուշ՝ այն ժամանակ, երբ նա արդեն հատել էր 45 տարեկանի սահմանը: Բրոնևոյը մարմնավորեց գեստապոյականին, իր պատկերացրած ֆաշիստական գեներալին և… նրան օժտեց մարդկային նկարագրով: Դրանից հետո, չգիտես արվեստի ինչ օրինաչափություններ գործեցին Էկրանից նայող էսէսականի ու կինոդիտողի միջև, սակայն փաստ է, հանդիսատեսն ընդունեց պատերազմի հանցագործի կերպարի այդպիսի մեկնաբանությունը:

«Լեոնիդ Սերգեևիչը տիրապետում է ինչ-որ դերասանական գաղտնիքների: Նա գիտի դեպի հանդիսատեսը տանող ուղիղ ճանապարհը: Դա նրա ֆանտաստիկ առանձնահատկությունն է: Երբ նա խոսում է, այնպիսի տպավորություն է առաջանում, որ խոսում է հենց միայն քո հետ: Նա նաև շատ հիանալի զուգընկեր է»,- նշում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Իննա Չյուրիկովան:

Իր հոբելյանը Բրոնևոյը դիմավորում է ծննդավայրում՝ Կիևում:
    Դիտվել է 1100 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ