Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պետրոպավլովյան ամրոցի խցերում ծնված «Արևի զավակները»

02.11.2021

Նախօրեին, փետրվարի 10֊ին, Սանկտ֊Պետերբուրգի Ալեքսանդրինյան թատրոնը հանդիսատեսին է ներկայացրել Մաքսիմ Գորկու «Արևի զավակները» պիեսը՝ Նիկոլայ Ռոշչինի ընթերցմամբ; Այդ մասին տեղեկացնում է ,teatral-online.ru»֊ն։

«Մենք կարդում ենք Գորկու տեքստը հիմա և գիտենք որքան շատ ողբերգական հիասթափություններ բերեց 20֊րդ դարը այդ ճանապարհին։ Բայց, հավանաբար, ինքը Գորկին, իսկ նա եղել է թե ավելի բարդ գրող, թե մարդ, քան ներկայացվել է խորհրդային գրականության կուրսով, այնքան էլ չի հավատացել սոցիալական ուտոպիաներին։ Եվ այսօր, երբ ես կարդում եմ, բեմադրում եմ «Արևի զավակները», այդ պիեսում տեսնում եմ սոցիալական երգիծանքի և գրոտեսքի հատուկ գծեր։ Ինձ համար այդ տեքստը մասնավորապես մոտենում է աբսուրդի դրամային»,֊ նշել է Նիկոլայ Ռոշչինը։

«Արևի զավակների» առաջին տարբերակը Գորկին ստեղծել է 1905թ․֊ի ձմռանը Պետրոպավլովյան ամրոցի խցերում, որտեղ նա հայտնվել էր բանվորների ցույցը Ձմեռային պալատի հրապարակում ցարական զորքի կողմից ցրելու դեմ ուղղված մասսայական բողոքին մասնակցելու համար։ Իսկ տեքստի գաղափարը ծագել էր ավելի շուտ։

«Արևի զավակները» եղել են նոր դարի, իդեալական մարդու և մարդկային կապերի խզման մասին մտավորականության ընդհանրական մտորումներ։

Նոր ներկայացմանը հրատապություն է հաղորդում խոլերիայի համաճարակի հանգամանքը, որի ժամանակ տեղի են ունենում պիեսի գործողությունները։
Ալեքսանդրինյան թատրոնի այս նոր բեմադրությունը երազանքների, իդեալի, երջանկություն փնտրելու մասին ժամանակակից մարդու վրա նետված հայացք է։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 720 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ