Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Շեքսպիրյան թատրոնը հրավիրում է «Երազ»֊ային զբոսանքի

03.08.2021


Իր հանդիսատեսին հեքիաթային էլֆերով լցված գիշերային անտառը ուսումնասիրելու և շեքսպիրյան հերոսների հետ հանդիպելու նոր հնարավորություն է առաջարկում Թագավորական շեքսպիրյան թատրոնը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

«dream.online» կայքի առցանց տիրույթում, մարտի 12֊22֊ին լոնդոնյան հանրահայտ թատրոնն անվճար կներկայացնի «Երազ», որն իրենից կներկայացնի 50 րոպե տևողությամբ յուրահատուկ մոգական զբոսանք հանճարեղ դրամատուրգի «Ամառային գիշերվա երազ» պիեսի հարթակներով։

Այս ամենը նախաձեռնողները իրականություն են դարձրել բարձր տեխնալոգիաներով ստեղծված վիրտուալ տարածքում և համակարգչի մոնիտորի դիմաց նստած օգտատերը «մկնիկին» հասցված մեկ մատնահարվածով կհայտնվի այնպիսի տարածքում, որտեղ ներկայացման մասնակիցները վերածվում են լուսատիտիկների և լուսավորում են «Երազի» հերոսների ճանապարհը։

Շեքսպիրյան թատրոնի դերասանների վրա ամրացված բարձր զգայունության սարքերը հնարավորություն կընձեռեն «հեռահաղորդել» շարժումները և համագործակցել հանդիսատեսների հետ։ Բացի այդ, «Երազի» ընթացքում Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ երաժշտությունը «կհամեմվի» բնական աղմուկներով, որոնք ստեղծում են «ներկայության էֆֆեկտ»։

«Հանդիսատեսը, որը գտնվում է իր տանը և կարողանում է ազդել ներկայացման ընթացքի վրա՝ հիանալի է։ Դա չի փոխարինում հանդիսատեսի հետ մեկ ընդհանուր տարածության մեջ գտնվելու պահանջին, սակայն, միաժամանակ, բացահայտում է նոր հնարավորություններ»,֊ նշել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Գրեգորի Դորանը։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 630 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ