Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Մխատյան ուրբաթ» «բարձրագույն լիգայի» դերասանների համար

05.11.2021

Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնում (МХТ֊ում) կա «ոչ թատերական» մի ավանդույյթ, որը կոչվում է «Մխատյան ուրբաթ» Դա հանդիսատեսի հետ ոչ ձևական հանդիպումների մի յուրահատուկ եղանակ է, երբ «ոսպնյակի» տակ է հայտնվում թատրոնի «բարձրագույն լիգայի» որևէ ներկայացուցիչ։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Առաջիկայում, մայիսի 16֊ին այդ յուրահատուկ և երկուստեք օգտակար դերասան֊հանդիսատես հանդիպման «գլխավոր դերում» դերասան Անատոլի Բելին է, որը շատ կարճ ժամանակամիջոցում կարողացել է դառնալ մոսկովյան առաջատար թատրոնի այցեքարտերից մեկը։

Հանդիսատեսի հետ անկաշկանդ և ոչ ձևական զրույցի ընթացքում նա կխոսի հենց այդ մասին, թե ինչ է նշանակում Կույբիշևի ավիացիայի ինստիտուտից անցնելով որոշակի ճանապարհ հայտնվել Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի հարթակում, 32 տարեկան հասակում նշանավոր ճապոնացի ռեժիսոր Թադաշի Սուձուկիի բեմադրությամբ խաղալ խելակորույս ծերուկ Լիր, դրան զուգահեռ լինելով Alter ego շատ նորարար ռեժիսորների համար և «հին դպրոցը» ներկայացնող վարպետների գաղափարները իրականացնող։

«Մեր կուրսի վարպետը Անատոլի Վասիլևի սանուհի Լյուդմիլա Նովիկովան էր, այդ իսկ պատճառով ես ծանոթ էի թատրոնի ամենատարբեր ձևերին։ Եվ ճանապարհի սկզբում ինձ սարսափեցնում էր այն, որ մենք անում էինք Միշա Ուգարովի (Մոսկվայի մասնավոր «Տեատր․ դոկ» թատրոնի հիմնադիր-խմբ․) և Վոլոդյա Ագեևի, և Կիրիլ Սերեբրեննիկովի, և, նույնիսկ Վոլոդյա Միրզևի հետ, թեև այդ շատ յուրահատուկ ձևը, որը ինձ, երիտասարդ, սկսնակ դերասանին դժվար էր հաղթահարել։ Սակայն առաջ էր մղում հսկայական ազարտը»,֊ մի առիթով նշել է Անատոլի Բելին։

Տեղեկացնենք, որ բառացիորեն մի քանի թատերաշրջանում Անատոլի Բելին խաղացել է երեք նշանակալից դեր՝ Կարենին (ռեժիսոր Դմիտրի Կրիմովի «Սերյոժա» բեմադրությունում), Խլուդով (ռեժիսոր Սերգեյ Ժենովաչի «Վազք» բեմադրությունում), բժիշկ Աստրով (ռեժիսոր Ստեֆան Բրաունշվեյգի «Քեռի Վանյա» բեմադրությունում)։ Բացի այդ Բելին Դմիտրի Կրիմովի հետ պատրաստել է «Խորհրդավոր ընթրիք» ներկայացումը Վենետիկի ժամանակակից արվեստի բիենալեում ցուցադրելու նպատակով։ Այդ անգամ էլ նա մարմնավորել է Փրկչի կերպարը։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 815 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ