Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Խաղացանկային թատրոնների մեջ առաջին «Ստուդիա֊OFF»֊ի 4֊րդ բեմադրությունը

06.10.2021


Նախօրեին և այսօր՝ հունիսի 11-ին, Մոսկվայի Մայակովսկու անվան թատրոնի կազմում գործող «Ստուդիա֊OFF» խումբը իր հանդիսատեսի ուշադրությանն է ներկայացնում համակարգիչներ ստեղծողների մասին «Նորարարները» բեմադրությունը։ Այդ մասին «ՏԱՍՍ»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։

Ներկայացումը նվիրված է Ռուսաստանում հայտարարված գիտության և տեխնալոգիայի տարվան։ Այն պատմում է, թե իրականում ինչպես են ստեղծվում առաջադեմ տեխնալոգիաները, ինչ եղանակով են ստեղծագործող նորարարները մեր օրերում իրականություն դարձնում երևակայությունից դուրս գաղափարները, ինչպես են միմյանց հետ մրցում կամ համագործակցում և ինչպես է լինում, որ ոմանք հասնում են հաջողության, իսկ մյուսները մատնվում ձախողման։

Բեմադրության մեջ օգտագործված են վավերագրական պատմություններ համակարգչային հանճարների մասին՝ սկսած 19֊րդ դարից մինչև 20֊րդ դարի ավարտը։ Ներկայացման հերոսներից են պատմության մեջ առաջին ծրագրավորող Ադա Լավլեյսը, բանաստեղծ Բայրոնի դուստրը, 1990թթ․֊երի առաջին բլոգերը, 20֊րդ դարի 30-40-֊ական թվականներին առաջին համակարգիչները ստեղծողները, ինչպես նաև հանրահայտ ձեռներեցներ և գյուտարարներ Սթիվ Ջոբսը և Բիլլ Գեյթսը։

«Ստուդիա֊OFF»֊ը Ռուսաստանում խաղացանկային թատրոնում ստեղծված առաջին վավերագրական թատրոնի ստուդիան է։ Այս ստեղծագործական խմբի աշխատանքային սկզբունքն այն է, որ ի սկզբանե բացակայում է պատրաստի տեքստը և դերերի բաշխումը։ Ամեն ինչ ձևավորվում է աշխատանքի ընթացքում։

«Նորարարները» «Ստուդիա֊OFF»֊ի չորրորդ աշխատանքն է։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 576 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ