Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դոմինգոն սարսուելա է լսել դեռ լուսաշխար չեկած ամիսներին

06.28.2021


Իսպանացի հայտնի օպերային երգիչ, տենոր Պլասիդո Դոմինգոն նոր ստեղծագործական վերելք է արձանագրում Ռուսաստանի օպերային բեմահարթակներում։ Այսօր, հունիսի 28֊ին նա հանդես կգա Մարինյան թատրոնում․․․ որպես դիրիժոր։ Նրա ղեկավարությամբ պետերբուրգյան հայտնի թատրոնում կներկայացվի Քամիլ Սեն֊Սանսի «Սամսոնը և Դալիլան» օպերան։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Մի քանի օր հետո, չորեքշաբթի, արտիստի մասնակցությամբ Սանկտ֊Պետերբուրգում, այս օրերին անցկացվող «Սպիտակ գիշերների աստղը» փառատոնի շրջանակներում, կկայանա «Սարսուելա Պլասիդո Դոմինգոյի հետ» համերգը։

«Սարսուելան ինձ համար հատուկ երևույթ է, որովհետև իմ երկու ծնողներն էլ եղել են սարսուելայի արտիստներ»,֊ նշել է Դոմինգոն։

Նա նշել է, որ բնականաբար դա եղել է առաջին երաժշտությունը, որը լսել է մանկության տարիներին և նույնիսկ, դեռ մինչև լուսաշխարհ գալը։ Երգիչը հայտարարել է, որ իր մայրը երգել է նույնիսկ այն ժամանակ, երբ սպասելով Պլասիդոյի ծնվելուն, արդեն գտնվելիս է եղել հղիության 9֊րդ ամսում։
«Սարսուելա Պլասիդո Դոմինգոյի հետ» համերգի նվագախումբը կղեկավարի Դոմինգոյի հայրենակից դիրիժոր Ժորդի Բերնասեն։

Սարսուելան 18֊րդ դարի երաժշտական թատրոնի իսպանական ժանր է։ Այս արվեստով են սկսել իրենց ճանապարհը իսպանացի շատ երգիչներ, որոնցից են նաև համաշխարհային երգարվեստի այնպիսի աստղերը, ինչպիսիք են Ալֆրեդո Կրաուսը և Թերեսա Բերգանսան․․․

Այս ժանրի հետ է կապված նաև Պլասիդո Դոմինգոյի ստեղծագործական կյանքը։

Դառնալով ճանաչված վարպետ, Դոմինգոն հաճախ է վերադարձել սարսուելա ժանրին և, նույնիսկ, թողարկել է դրան նվիրված մի քանի ձայնապնակ։





Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 672 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ