Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Համլետ»-ը պտտվող խորանարդի մեջ

12.24.2013


Նախատոնական օրերին Մոսկվայում ավելացել է շեքսպիրյան «Համլետի» ևս մեկ բեմադրական տարբերակի թատերական ազդագիր: Այս անգամ ներկայացման վայրը նշված է Ազգերի թատրոնի հասցեում: Նոր բեմադրությունը, որ իրականացրել է կանադացի հայտնի ռեժիսոր Ռոբեր Լեպաժը կրում է «Համլետ: Կոլաժ» անվանումը: Այդ մասին հաղորդում է «tvkultura.ru»:

Ըստ բեմադրիչի «Համլետ» կարելի է բեմադրել միայն այն դեպքում, երբ գտել ես քո «Համլետ»-ին: «Թատրոնը Ռուսաստանում պարզապես միայն աշխատանք չէ: Այն ինչ-որ կրոն է, թատերական հավատ: Իմ բախտը բերել է ամենատարբեր երկրներում տաղանդավոր մարդկանց հետ աշխատելու հարցում: Բայց հիմա ես պետք է խոստովանեմ, որ ամենից համարձակ և տաղանդավոր դերասանը Եվգենի Միրոնովն է: Զարմանալի համարձակ և առատաձեռն աշխատանքում: Դուք ուշադրություն դարձրե՞լ եք, թե ինչ հիանալի ֆիզիկական մարզավիճակում է նա: Ես էլ դրանում իմ բաժինն ունեմ, այնպես եմ տանջել նրան մեկ տարվա ընթացքում»,- ասել է Լեպաժը:

Դերասանին «Համլետ» ներկայացնելու առաջարկով դիմել է ռեժիսորը: Ինքն էլ որոշել է, որ պետք է բեմադրել մոնոներկայացում: Միրոնովը՝ ամենն է մեկ հոգու մեջ՝ թագուհի, չար հորեղբայր, Օֆելիա, Պոլոնիուս, Լաերտ, Ռոզենկրանց, Գիլդենշտերն և, անշուշտ իշխան Համլետ և այն խենթ դերասանը, որը որոշել է այս բոլորին խաղալ:

«Ինձ համար այն պարզապես «Համլետ» չէ: Դա պատմություն է, որը ներկայացնում է ոմն դերասան, ով գերված է այդ պիեսի վերաբերյալ իր գաղափարներով: Այդ առումով դա շատ հիանալի է, քանի որ ստացվում է շատ թատերական ներկայացում: Դա թատրոն է թատրոնի մեջ: Պատմություն, որը պատմվել է ստեղծագործության ներսում: Այն մասին, որ այն չունի ոչ մի սահման և կարող է հասցնել մինչև ցնորամտության»,- ասել է Եվգենի Միրոնովը:

Ցնորամտություն, խելագարություն և… ներկայացման մեջ կարմիր թելի նման անցնող անսպասելի մի թեմա… լրտեսություն: Պոլոնիուսը լրտեսում է իր դստերը և Համլետին, Լաերտը՝ Օֆելիային, արքան Ռոզենկրացին և Գիլդրշտեյնին ուղարկում է լրտեսելու մեկը մյուսին: Այստեղից էլ ներկայացման ընթացքում ի հայտ եկող 20-րդ դարի 60-ական թվականները՝ լրտեսամոլության ակտիվացման ժամանակաշրջանը: Այնտեղ, ըստ Լեպաժի, ռոմանտիկ Համլետը գերազանց տեղավորվում է :

Բազմադեմ Միրոնովը «Համլետ» մոնոներկայացման մեջ, բացի կերպարանափոխությունները, պետք է հավասարակշռությունը պահպանի պտտվող խորանարդի ներսում: Այստեղ հանդիսատեսը կարող է վերհիշել Լեպաժ ռեժիսորին, որպես «Դյու Սոլեյ » հայտնի կրկեսի երբեմնի բեմադրիչի: Նրա մտահղացմամբ հերոսը կերպարանափոխվում է ակնթարթորեն: Նա պտտում է սեղաններ, փոխում է կեղծամը և գլխարկները, զրուցում է սեփական արտապատկերների հետ, մենամարտում է ստվերների հետ: Դրա համար դերասանին անհրաժեշտ է ոչ միայն տաղանդ, այլև ահռելի ֆիզիկական ունակություններ: Ներկայացումը ոսկերչական տեխնիկական բարդության է: Եվգենի Միրոնովը կատակում է, որ ներկայացման մեջ ներգրավված բոլոր մարդիկ՝ հանդերձավորողները, գրիմի մասնագետները, անտեսանելի ձեռքերը, որոնք օգնում են դերասանին արագ վերակերպավորվելու, իրենց վարպետությամբ ոչնչով պակաս չեն քան Դանիայի իշխանը:

«Խորանարդը հիանալի գաղափար է մի այնպիսի կերպարի համար, ինչպիսին Համլետն է, որովհետև նա շատ տանջահար կերպար է, այնպիսի փակ կերպար է, ով կյանքում ունի շատ կոնֆլիկտներ: Խորանարդը փակ տարածք է, որը կարծես ճնշում է նրա գլուխը: Դա հիանալի կոնցեպտուալ լուծում է այդպիսի հերոսի պարագայում,- ասել է Ռոբեր Լեպաժը:»
    Դիտվել է 1151 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ