Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ստեղծել նոր կապի ձևեր թատրոնի և հանդիսատեսների միջև

08.12.2021


Ռուսաստանի Կալուգա քաղաքում, որը այս տարի նշում է հիմնադրման 650-ամյակը, 10 փողոցային թատերախմբի և 4 երաժշտական համույթների մասնակցությամբ կկայանա «Առանց կուլիսների» խորարով փառատոն։ Այդ մասին «ՏԱՍՍ»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։

Փառատոնին մասնակցող փողոցային թատրոններից որոշները քաջ հայտնի են ինչպես Ռուսաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Այդպիսի կոլեկտիվներից են, օրինակ, «Պարոն Պեժոյի թափառական տիկնիկները», որը ՌԴ֊ի հնագույն փողոցային թատրոնն է, «Վատ թատրոնը», «Լիցեդեյները», «Սև քառակուսին» և այլն։

«Առանց կուլիսների» փողոցային թատերական արվեստի փառատոնը նպատակ է հետապնդում ստեղծել նոր կապի ձևեր թատրոնի և հանդիսատեսների միջև, գտնել քաղաքային տարածության մեջ առանձին ենթատեքստեր թատերական գործունեություն ծավալելու համար։ Վերջին ձևաչափի պարագայում փողոցային թատրոնները քաղաքն ու այնտեղ եղած հարթակները դիտարկում են որպես թատերական բեմադրությունների համար օրգանական դեկորացիաների միջավայր։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 636 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ