Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սերը դաժանության և ազնվության, պաթոլոգիական գրավչության և առօրյականության սահմանագծին

12.25.2013

Փարիզի «Օդեոն-Եվրոպայի թատրոնի» բեմահարթակը ամանորից անմիջապես հետո,, հունվարի 2-րդ տասնօրյակում հանդիսատեսին կներկայացնի Լյուկ Բոնդիի «Խաբուսիկ խոստովանությունները»:

Այս ներկայացումն արժեքավոր է ոչ միայն այնքանով, որ ֆրանսիացի կատակերգու Մարիվոյի պիեսը բեմադրել է եվրոպայի թատերական լավագույն ռեժիսորների առաջին հնգյակում դասվող և ամենաորակյալ և հետաքրքիր եվրոպական բեմերից մեկը՝ «Wiener Festwochen»-ը ղեկավարող, ծագումով շվեյցարացի Լյուկ Բոնդին: Այն հիշարժան է նաև այն բանով, որ ներկայացման գլխավոր հերոսուհուն խաղում է Իզաբել Յուպպերը, ով հայտնի է իր ստեղծագործական հնարամտությամբ, ինտելեկտուալ և նրբազգաց ռեժիսորների մոտ նկարահանված կինոդերերով և կերտած թատերական կերպարներով:

Նրա հերոսուհիները միշտ հավասարակշռությունը փորձում են պահպանել դաժանության և ազնվության, պաթոլոգիական գրավչության և առօրյականության սահմանագծին: Ինչպես ասում է ինքը՝ դերասանուհին՝ ողբերգությունը միշտ քողարկված է սովորականի մեջ:

Յուպպերը,, ով հայրենիքում զբաղվում է հունական ողբերգությունների թարգմանությամբ,, կխաղա իր քարտուղարին սիրահարված հարուստ այրի Արմինտայի դերը մի ներկայացման մեջ, որի հիմքը հանդիսացող պիեսն արդեն երեք դար է ինչ վայր չի իջնում «Քոմեդի ֆրանսեզի» բեմից:

Նրանց ամուսնության համար գլխավոր խոչընդոտը հենց ինքը հասարակական խավերի միջև առկա անջրպետի օրենքին հավատացող Արմինտան է, ով հետևելով այդ դասային օրենքներին՝ ոչ մի կերպ չի կարողանում ելք գտնել իր զգացմունքները խեղճ Դամիսին խոստովանելու համար:

Լյուկ Բոնդին իր բեմադրությունների համար միշտ չի, որ ընտրում է հանդիսատեսների շրջանում հաջողությունը ապահովագրող պիեսներ: Մարիվոն ամենաշատ ժողովրդայնություն վայելող հեղինակներից չէ: Սակայն Բոնդին առաջին անգամ չէ, որ անդրադառնում է նրա դրամատուրգիային: Նրա ռեժիսուրայի պատմության ընթացքում տեղ են գտել այս հեղինակի այլ պիեսներ նույնպես («Սիրո հաղթարշավ» և «Սիրո ևս մեկ անակնկալ»):

Նուրբ զգայականություն և հեգնանք, ահա թե ինչն է գրավում այդ հեղինակի մեջ բեմադրիչին:
    Դիտվել է 1125 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ