Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հունվարի 6-ի հրդեհվել է Ստաս Նամինի թատրոնը

01.10.2014


Մոսկվայի թատրոնների համար նոր 2014 թվականը մեկնարկեց հերթական հրդեհով: Այս անգամ այդպիսի պատահար գրանցվեց հունվարի 6-ին՝ Ստաս Նամինի թատրոնում:

Այս պատահարից հետո ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարեց Մոսկվայի թատրոնների շենքերում հակահրդեհային կանոնների պահպանման ուղղությամբ ստուգումներ իրականացնելու և «Սև ցուցակ» կազմելու իր մտադրության մասին:

Հակահրդեհային իրավիճակը հսկելու վերաբերյալ Մոսկվայի քաղաքային դումայի անվտանգության փորձագիտական խորհրդի նախագահ Անտոն Ցվետկովը հայտնել է, որ այս պահին մշակվում են օրենսդրությունը բարեփոխելու աշխատանքներ, որոնց համաձայն ոչ միայն Արտակարգ իրավիճակների նախարարությունը կիրականացնի վերահսկողություն, այլև հանդիսատեսները իրավունք կստանան բողոքարկել թատրոններում առկա դյուրավառ նյութերի վերաբերյալ: Բացի այդ կոչ է արվում տեղյակ պահել այն դեպքերի մասին, երբ բեմում ծխում են կամ վառում մոմեր (ներկայացվում է, որ հակահրդեհային վերահսկողությունը կարող է անհրաժեշտ ուղղումներ կատարել բեմադրություններում):

Նշենք, որ հակահրդեհային իրավիճակի նկատմամբ այսպիսի համատարած վերահսկողություն գոյություն ուներ խորհրդային ժամանակներում: Ավելի ուշ այդ մոտեցումը մեղմացվեց՝ վերահսկիչի իրավասություններն ամրագրելով հաստիքային հրշեջների վրա, որոնք առկա են յուրաքանչյուր թատրոնի աշխատակազմում:

Բայց և այնպես, վերադարձը կենտրոնացված վերահսկողությանը, ըստ փորձագետների, կարող է կոպտորեն խախտել թատրոնների խաղացանկային պլանները և ընդհանուր գեղարվեստական ոճական սկզբունքները:
    Դիտվել է 1121 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ