Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երկար քարկոծումներից հետո ներկայացումն, այնուամենայնիվ, ընդգրկվել է խաղացանկում

01.25.2014


«Կարամազովները» ընդգրկվել է Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի (МХТ) խաղացանկում: Կոնստանտին Բոգոմոլովի այդ բեմադրությունը դեռ մինչև պրեմիերան բազմաթիվ խոսակցություններ էր առաջացրել: Իսկ անցյալ տարվա դեկտեմբերին թատերական քննադատներն այն անվանեցին մեր ժամանակների մասին գլխավոր ներկայացումներից մեկը:

Իր նոր ներկայացման ժանրը ռեժիսորը սահմանել է որպես «Դոստոևսկու վեպի թեմաներով երևակայություն», որը հանդիսատեսին անընդհատ լարվածության մեջ է պահում 4 ժամ շարունակ: Այդ մասին հաղորդում է «tvkultura.ru»-ն:

Հանդիսատեսի գիտակցությանը Բոգոմոլովը ազդեցիկ, ագրեսիվ և համարձակ հաղորդագրություններ է փոխանցում: Ներկայացումը ստացվել է և շատ ռեժիսորական և, միաժամանակ, դերասանական:

Ըստ քննադատների Բոգոմոլովը ոչ միայն շրջել է հանդիսատեսի պատկերացումները Դոստոևսկու մասին, այլև ջարդել շատ դերասանական կարծրատիպեր:
    Դիտվել է 926 անգամ