Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մեծ բեմում իր կյանքի 25 տարիներն անցկացրած պարուհին հեռացավ

02.05.2014

Անգլիայի ազգային բալետի (ԱԱԲ) Լոնդոնյան Կոլիզեի ձյունե թագուհին՝ Դարիա Կլիմենտովան Մեծ Բրիտանիայի դասական բալետի ամենափայլուն աստղերից մեկը, Ազգային Բալետում 18 տարի պարելուց հետո անցնում է հանգստի, հաղորդում է «theguardian.com»-ը :

Պրահայում ծնված պարուհին, ԱԱԲ-ի գլխավոր առաջատարը, հունիսին թագավորական «Albert» սրահում, Ջուլիետի դերը բալետի ծագող աստղ Վադիմ Մունթագիրովի զուգընկերությամբ պարելուց հետոը, ընդմիշտ կհեռանա բեմից:

Շատերը զարմացան, երբ նա հայտարարեց որ ինքն իրեն այլևս պիտանի չի համարում թագավորական բալետի համար:

«Դա շատ տխուր, բայց միևնույն ժամանակ շատ հուզիչ պահ է»,-ասել էր Կլիմենտովան, ապա ավելացրել, որ ինքը նվիրել է իր բալետային կյանքը ԱԱԲ-ին իր բոլոր վերելքներով ու անկումներով: «Ես հատկապես կկարոտեմ Վադիմի հետ պարին: Ես սպասում էի նրան 20 տարի, նա ինձ տարավ մի այլ աշխարհ»,- ավելացրել է պարուհին՝ գնահատելով իր երիտասարդ զուգընկերոջ տաղանդը:

ԱԱԲ-ի գեղարվեստական ղեկավար Թամարա Ռոջոն ասել է, որ Դարիա Կլիմենտովան իր կատարմամբ բերում էր առանձնահատուկ կախարդանք: «Ես ցանկանում եմ Դարիային հաջողություններ և երջանկություն ապագայում: Ես կկարոտեմ նրան՝ հիանալի արտիստին»,- նշել է Թամարա Ռոջոն:

Ավելացնենք, որ Կլիմենտովան ավարտել է Պրահայի պետական կոնսերվատորիան և մեծ բեմում էր, արդեն 25 տարի:
    Դիտվել է 594 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349>>հաջորդ