Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Շեքսպիրի անվան հետ առնչվող քիչ հայտնի 10 փաստարկ

04.26.2014


Այսօր լրանում է Վիլյամ Շեքսպիրի ծննդյան 450 ամյակը: Այդ առթիվ «The Telegraph» լրատվական գործակալությունը գտել է գրողի հետ առնչվող 10 հետաքրքիր փաստ, որը և «teatral-online.ru»-ի փոխանցմամբ «taglur.am»-ը ներկայացնում է իր ընթերցողներին:

1. Շեքսպիրն ավիավթարի պատճառ

1960թ.-ի հոկտեմբերի 4-ին Բոսթոնից օդ բարձրացած ուղևորատար ինքնաթիռը վախեցրեց սարյակների մի հսկայական երամի: Ինչ-որ ժամաննակահատված օդանավն ստիպված թռչում էր թռչուններից բաղկացած այդ ամպի միջով, ապա՝ գահավիժեց ցած: Այդ օդային աղետի հետևանքով զոհվեց 62 մարդ:

Մինչև 1890 թ.-ն Հյուսիսային Ամերիկայի թռչնաշխարհում ընդհանրապես սարյակներ չկային: Դրանց այս մայրցամաք է բերել Շեքսպիրի մեծ երկրպագու Յուջին Շիֆելինը, ով երազում էր Նյու-Յորքի կենտրոնական այգում բնակեցնել բոլոր այն թևավորներին, որոնց իր ստեղծագործություններում հիշատակել ու գովերգել է Շեքսպիրը: Եվ, եթե կեռնեխները նոր միջավայրին հարմարվեցին արագ և խոնարհ, ապա նույնը չի կարելի ասել սարյակների մասին:

Սրանք սկսեցին իրական սպառնալիքի վերածվել ամերիկացի բնիկ թռչունների համար ու նրանց դուրս մղել իրենց ավանդական բնակության շրջաններից: 1920-ականների վերջերին սարյակներն արդեն ակոսում էին Միսսիսիպիի երկնակամարը, իսկ 1940-ականներին հասան Կալիֆորնիա: Այսօր սարյակներն արդեն հիմնավորվել են Ալյասկայից մինչև Ֆլորիդա և, ձևավորելով հսկայական երամներ, հաճախ լուրջ սպառնալիք են դառնում օդանավերի համար:

2. Հիտլերը էսքիզներ է կատարել Շեքսպիրի պիեսի համար

Հիտլերի 1926-ականների նկարչական ալբոմներից մեկում հայտնաբերվել են Շեքսպիրի «Հուլիոս Կեսար» ողբերգության համար արված ճեպանկար: Այն պատկերել է նեոկլասիկական ոճով արված ֆորում, որը ավելի ուշ պետք է կիրառվեր Նյուրնբերգի նացիստական հանրահավաքների համար: Ընդհանրապես, Հիտլերը, Կոլիզեյումը, Պանթեոնը և Կարակալլայի բանտերը տեսնելուց հետո ուղղակի հիանում էր Հռոմեական կայսրությամբ և այդ ճեպանկարում լավ երևում է Բրուտոսի ու Մարկոս Անտոնիոսի հռետորական արվեստին արժանի արենա ստեղծելու նրա մտադրությունը, անշուշտ, այս դեպքում՝ 3-րդ Ռեյխը փառաբանելու համար:

3. Շեքսպիրի թատրոնից կեղտոտ հոտ էր գալիս

1599թ.-ին, երբ Թոմաս Պլաթթերը ժամանեց Լոնդոն և գնաց նոր-նոր բացված «Globe Theatre» («Գլոբուս» թատրոն), թատրոնի շենքում տեսավ շների մի մեծ կացարան, որտեղ կապված պահվում էին 120 անգլիական գամփռներ: Դրա անմիջական հարևանությամբ գտնվում էր մի վանդակ, որտեղ տեղավորված էին 12 արջ, որոնցից մեկը՝ կույր: Այս նույն տարածքում կային նաև մի քանի ցուլ:

Բանն այն է, որ ներկայացումների ժամանակ հանդիսատեսներին ցուցադրում էին արջի որսահալածման տեսարան, որտեղ էլ խաղում էին այս բոլոր «դերասանները»: Պլաթթերը այս ամենը տեսնելով ասել է «Նեխած մսահոտով կեղտոտ մի տեղ է սա, որտեղ կերակրում են շներին»:

4.Դերասանուհի Սառա Բեռնարը Լեդի Մաքբեթի արձանի համար բնորդ է հանդիսացել

«Royal Shakespeare Theatre»-ի («Շեքսպիրյան արքայական թատրոն»-ի) մոտ տեղադրված է Մեծ դրամատուրգի արձանը, որի պատվանդանը շրջապատված է 4 կերպարներով: Դրանցից մեկը Լեդի Մաքբեթն է, ով ողբերգական դիրքով կոտրատում է ձեռքերը: Այդ արձանն իր փարիզյան արվեստանոցում պատրաստել է լորդ Ռոնալդ Հաուերը: Եվ երբ մեծ արտիստուհի Սառա Բեռնարն այցելել է նրա ստուդիա, հենց այդ ժամանակ էլ նա խորհուրդ է տվել քանդակագործին, թե ինչպես պատկերի Լեդի Մաքբեթի ձեռքերը:

5. Քիչ էր մնում, որ Մոցարտը գրի «Փոթորիկ» օպերա

Հայտնի է, որ Ջուզեպե Վերդին իր կյանքի մեծ մասը ցանկանում էր գրել «Արքա Լիր» օպերան: Սակայն, քչերը գիտեն, որ Մոցարտն էլ պատրաստվում էր գրել «Փոթորիկ» օպերան: Բրիտանացի կոմպոզիտոր Ֆրեդերիկ Դելիուսը ցանկանում էր գրել «Ինչպես է սա ձեզ դուր գալիս» օպերան, իսկ Չայկովսկին սկզբում ցանկանում էր, ապա՝ հրաժարվեց «Վենետիկի վաճառականը» օպերան գրելու գաղափարից:

6.Շեքսպիրը երկվորյակներ է ունեցել

Այսպես արևս մեկ ժամ բարձրացավ,
Ինձ առատորեն նվեր ցողելով,
Եկավ քոռացած մի թխպոտ ամպիկ,
Եվ նուրբ իմ սիրո լույսը խավարեց: (Սոնետ 33)

1585թ.-ի փետրվարի 2-ին Շեքսպիրի երկվորյակները կնքվեցին: Նրանց անվանակոչեցին Ջութիթ և Հեմենթ: 15 տարի անց, 1600թ.-ին առաջին անգամ Լոնդոնի «Միդլ-թեմպլ» իրավաբանական ընկերությունում ցուցադրվեց «12-րդ գիշերը, կամ ի՞նչ եք կամենում» պիեսի բեմադրությունը: Այնտեղ կան ևս երկու երկվորյակներ, որոնք միմյանցից բաժանվում են նավաբեկության հետևանքով և կրկին միանում շեքսպիրյան ամենահուզիչ պահերից մեկի ժամանակ: Նրա հարազատ որդին՝ Հեմենթը մահացավ 11 տարեկան հասակում, 1596թ.-ի ամռան վերջին:

7. Եկատերինա 2-րդը թարգմանել է Շեքսպիր

Եկատերինա 2-րդ կայսրուհին 1786թ.-ին թարգմանել է Շեքսպիրի «Վինձորցի կատակասեր կանայք» պիեսը՝ դրան դնելով «Ահա թե ինչ է պատահում, երբ ունես կողով և սպիտակեղեն»: Այն բեմադրվել է Էրմիտաժի թատրոնում: Աշխարհի այլ երկրների առաջնորդների մեջ էլի կան անուններ, ովքեր փորձել են թարգմանել Շեքսպիր: Օրինակ, Տանզանիայի նախագահ Ներերեն սուահիլի լեզվով է թարգմանել «Հուլիոս Կեսարը» և «Վենետիկի վաճառականը»:

8. Շեքսպիրը սիրողական թատրոնում առաջին անգամ բեմադրվել է 1623թ.-ին

Վաշինգթոնի «Folger Library»-ում (Ֆոլջերի գրադարանում) պահպանվում են Շեքսպիրի՝ Քենթի կոմսությունում 1623թ.-ին ստեղծված երկու պիեսների ձեռագրեր: Սըր Էդվարդ Դերինգը «Հենրիխ 4-րդի» երկու մասերը միացրել է տնային բեմադրության համար: Նա տեղի հոգևորականին վճարել է պիեսն արտագրելու համար, 17 շիլլինգով և 8 պենսով գնել է կեղծամեր և դնովի մորուսներ: Հետաքրքիր է, որ նա դարձել է առաջին հայտնի մարդը, ով գնել է Առաջին ֆոլիոն, որում զետեղված էր «Միստր Ուիլյամ Շեքսպիրի կոմեդիաները, քրոնիկոնները և ողբերգությունները՝ տպագրված ճշգրիտ և բնօրինակ տեքստերի հիման վրա» վերնագրով: Փատորեն դա Շեքսպիրի պիեսների առաջին ժողովածուն էր՝ հրատարակված1623թ.-ին:

9. Շեքսպիր խաղացել են հսկայական սեկվոյայի կոճղին

«Ոսկու տենդի» ժամանակներում, 1840 թ.-ին, սիրող-դերասանները հաճախ էին Շեքսպիր բեմադրում հանքավայրերից ոչ հեռու: Այնտեղ, կտավից պատրաստված կեղտոտ վրանների մոտ, վառվող մոմերով հանդիսասրահից սահմանազատված պայմանական բեմի վրա, ներկայացվում էին անգլիացի դրամատուրգի պիեսները:

Հայտնի է, որ ոսկեխույզները վատ չգիտեին Շեքսպիր և, եթե դերասանը շփոթում էր ինչ-որ բառ, հանդիսատեսները նրա վրա բղավում էին «դահլիճից», նագաններով օդ էին կրակում կամ դանակ շպրտում: Իսկ եթե ներկայացումը նրանց դուր էր գալիս, ապա բարձր ծափահարում էին, «բեմ» էին նետում ոսկու փոշով լի եղջերվի մորթուց պատրաստված դրամապանակներ:
Այդպիսի հանպատրաստից թատրոնները մի տեղից մյուսն էին տեղափոխվում, իսկ մի անգամ էլ Կալիֆորնիայում հարմար տեղ չեն գտնում բեմի համար: Նրանք ստիպված բեմ են դարձնում հսկայական սեկվոյայի կոճղը, որը մինչև այսօր էլ պահպանվում է:

10. Շեքսպիրին կոչել են «Բանաստեղծների աստղ»

17-րդ դարի անգլիացի բանաստեղծ Բեն Ջոնսոնը Շեքսպիրին անվանել է «Մեր աստղ»: Եվ չնայած նրա ստեղծած հերոսների անուններով կոչել են մի շարք արբանյակներ, սակայն Շեքսպիր անունով աստղ չկա:

Շեքսպիրի հերոսի անունով առաջին արբանյակը անվանակոչվել է 1851թ.-ին: Այժմ կան արբանյակներ Տիտանիա, Օբերոն,, Պակ, Պրոսպերո, Արիել, Կալիբան և վերջինիս մոր՝ Սիկորակսայի անունով: Սակայն դեռ ոչ մի երկնային մարմին չի անվանակոչվել այդ թատերական կերպարները կերտողի անունով:
    Դիտվել է 1051 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ