Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

105 տարեկան հասակում մահացել է «Մետրոպոլիտեն» օպերայի նշանավոր երգչուհին

08.19.2014


Նյու-Յորքում 105 տարեկան հասակում մահացել է իտալական ծագմամբ ամերիկացի երգչուհի Լիչիա Ալբանեզեն: Այդ մասին «newsru.com»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Երգչուհին, ով հիմնականում կատարել է գլխավոր դերերգեր, հանդես է եկել աշխարհի գրեթե բոլոր օպերային բեմահարթակներում: Նրա որդու ասելով Ալբանեզեն իր մահկանացուն կնքել է ուրբաթ օրը, տանը, հարազատներով շրջապատված: Որդին նաև նշել է, որ մայրը «ապրել է գեղեցիկ, շատ գեղեցիկ կյանք և արել է մեծագույն կարիերա»:

Ալբանեզեն ծնվել է Բարիում, կատարողական արվեստը սովորել է Միլանում: Հենց այստեղ էլ 1933 թ.-ին կայացած վոկալային արվեստի մրցույթում 300 մրցակիցների մեջ գրավել է առաջին տեղը:

Իսկ 1934թ.-ին կայացել է նրա դեբյուտը: Լիչիա Ալբանեզեն փոխարինել է Ջակոմո Պուչինիի «Չիո-Չիո-սան» օպերայի գլխավոր դերակատարին, ով ինչ-ինչ պատճառով չէր եկել այդ ներկայացմանը: Մադամ Բաթերֆլայի դերերգի կատարումը միանգամից նրան կանգնեցրել է փառքի աստիճանին և հենց այդ դերերգն էլ ողջ կյանքի ընթացքում նրա համար դարձավ այցեքարտ:

«Չիո-Չիո-սան»-ին նա հանդիսատեսին է ներկայացրել ավելի քան 40 տարի շարունակ և Մադամ Բաթերֆլայի կերպարը բեմահարթակներում մարմնավորել է ավելի քան 300 անգամ:

Ալբանեզեն ԱՄՆ-ում է հայտնվել Իտալիայում Բենուտո Մուսոլինիի ֆաշիստական կուսակցության իշխանության գալուց անմիջապես հետո: Երգչուհին Միլանից նախ տարագրվել է Լիսաբոն (Պորտուգալիա), ապա՝ տեղափոխվել է օվկիանոսից այն կողմ:

Նյու—Յորքում Լիչիա Ալբանեզեն առաջին անգամ բեմ է բարձրացել 1940թ.-ին՝ «Մետրոպոլիտեն» օպերայում և կատարել է իր այցեքարտային ՝ Մադամ Բաթերֆլայի դերերգը: Այստեղ էլ նա շարունակել է իր գործունեությունը հետագա ժամանակաշրջանում: Այս նշանավոր օպերային թատրոնում, որպես գլխավոր դերակատար, նա զբաղված է եղել 17 ներկայացումներում, իսկ ընդհանրապես մասնակցել է 427 բեմադրությունների:

    Դիտվել է 1032 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ