Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նա դեռ կվերադառնա և կցուցադրի «Մարդու կողմից մարդու օգտագործումը» ներկայացումը

09.29.2014

Իտալացի ռեժիսոր Ռոմեո Կաստելլուչին իր «Հուլիոս Կեսար: Դրավագներ» մոնոներկայացումը ցուցադրելու համար ժամանել է Մոսկվա: Նա հայտարարել է, որ քաղաքականությունը որևէ կերպ չի ազդել Մոսկվա մեկնելու իր վճռականության վրա, քանի որ արվեստը ավելի կարևոր է, քան քաղաքականությունը: Այդ մասին «РИА Новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Ռոմեո Կաստելլուչին, Եվրոպայի հայտնի և աղմկահարույց ռեժիսորներից մեկը, թաթերական միստիֆիկատորը, համարվում է Անտոնեն Արտոյի դաժանության թատրոնի հետևեորդ:

«Ես կարծում եմ, որ արվեստը սահման չունի, արվեստը չի ճանաչում ոչ մի գրաքննություն, և, նույնիսկ, եթե հիմա պատերազմ լիներ, ես, միևնույնն է կգայի, որովհետև արվեստը շատ ավելի կարևոր է»,- ասել է Կաստելլուչին:

Բացի այդ, ռեժիսորը դեկտեմբերին կրկին կվերադառնա Մոսկվա իր «Մարդու կողմից մարդու օգտագործումը» ներկայացումը ցուցադրելու համար:

Իսկ այսօր՝ սեպտեմբերի 29-ի երեկոյան մոնոներկայացումների «Solo» փառատոնի շրջանակներում նա կներկայացնի իր «Հուլիոս Կեսար: Դրավագներ» բեմադրությունը:

Փառատոնի կազմակերպիչները նշում են, որ այդ ներկայացումը 1997 թ.-ին արդեն բեմադրվել է: Սակայն 2014 թ.-ի ներկայացումը բեմադրության նոր տարբերակն է և առավել շատ բևեռված է խոսակցական օրգաններից զրկված մարդկային մարմնի ուսումնասիրության վրա:

Փառատոնի մամլո ծառայության ներկայացուցիչը հավաստիացնում է, որ այս ներկայացման մեջ չկան բաց և գռեհիկ տեսարաններ, մերկ մարմին և չնորմավորված խոսք: Սակայն եվրոպացի թատերական քննադատները այս բեմադրությունը անվանել են ամենանատուրալիստականը, գռեհիկ և զզվանքի զգացում առաջացնողը՝ նույնիսկ նրանց մոտ, ովքեր արդեն լավ գիտեն Կաստելլուչի բեմական ձեռագիրը:

Հիշեցնենք, որ «Հուլիոս Կեսար: Դրավագներ» մոնոներկայացման ցուցադրությունը տեղի է ունենալու գետնի տակ՝ 16 մ խորության վրա գտնվող «Collector Gallery»-ում, 1000 քառ մ մակերես զբաղեցնող տարածության մեջ:
    Դիտվել է 510 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374>>հաջորդ