Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երիտասարդ թատերական ռեժիսուրայի IX հանրապետական փառատոն

10.10.2014


Հայաստանի թատերական գործիչների միությունը 2014թ. նոյեմբերի 18-23-ը Երևանում կանցկացնի Երիտասարդ Թատերական Ռեժիսուրայի IX հանրապետական փառատոնը:

Այս փառատոնը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել արդի երիտասարդ թատրոնի ռեժիսորների ստեղծագործական նախասիրությունների մասին: Նաև` ընտրելու լավագույն 3 ռեժիսորի, որոնք 2015թ. հուլիսին կմեկնեն Մոսկվա` Ա. Չեխովի անվ. միջազգային թատերական փառատոնին կից ամառային դպրոցի վարպետաց դասերին մասնակցելու:

Նշենք, որ ներկայացումների քննարկումներն անցնում են անվանի մասնագետների, երիտասարդ թատերագետների և հանդիսատեսի մասնակցությամբ:

Այս տարի Երիտասարդ Թատերական Ռեժիսուրայի փառատոնը կանցկացվի Թատրոնի Միջազգային Ինստիտուտի 34-րդ համաշխարհային կոնգրեսի շրջանակներում: Հայ երիտասարդ ռեժիսորների աշխատանքները կդիտեն նաև համաշխարհային թատրոնի ներկայացուցիչները:

Երիտասարդ Թատերական Ռեժիսուրայի IX հանրապետական փառատոնին կարող են մասնակցել 35 տարեկանը չլրացած բեմադրիչների աշխատանքներ, որոնք կատարվել են նախորդ թատերաշրջանի ընթացքում:

Փառատոնին մասնակցել ցանկացողները կարող են դիմել ՀԹԳՄ: Հայտերն ընդունվում են մինչև 2014թ. նոյեմբերի 1-ը:

Անհրաժեշտ է ներկայացնել`
1. Ներկայացման տեսագրությունը:

2. Ռեժիսորի լուսանկարը և ստեղծագործական կենսագրությունը (ծավալը` 1 էջից ոչ ավելի):

3. Ներկայացման համառոտ բովանդակությունը ու լուսանկարներ` էլեկտրոնային տարբերակով:

Դիմել ՀԹԳՄ քարտուղար Սոնա Մելոյանին:

Էլ. հասցե՝ taterakan.miutyun@mail.ru
    Դիտվել է 437 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347>>հաջորդ