Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կարելի է հետևել, թե ինչպես են փոփոխվել դրանց ռեժիսորական ընթերցումները

09.16.2017

2017թ.-ի դեկտեմբերի 16-ին լրանում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինի 85 ամյակը: Այդ առթիվ Սանկտ-Պետերբուրգի Մարինյան թատրոնում օրերս բացվել է արվեստագետին նվիրված «Շչեդրինը Մարինկայում» վերտառությամբ ցուցահանդես: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «iz.ru»-ին:

Ցուցադրանքը մի յուրահատուկ լուսանկարչական տարեգրություն է, որը ներկայացնում է նշանավոր թատրոնը նշանավոր արվեստագետի մասին:

Ի դեպ, ցուցահանդեսի նյութերը տեղադրված են նաև Մարինյան թատրոնի համացանցի պաշտոնական էջում:

Մարինյան թատրոնը, որն ինչպես հայտնի է այսօր ղեկավարում է կոմպոզիտորի բարեկամը, մեր ժամանակների նշանավոր դիրիժոր Վալերի Գերգիևը, առաջին անգամ Շչեդրինի ստեղծագործություններին անդրադարձել է 1978թ.-ին: Դա «Մեռյալ հոգիներ» օպերան էր: Իսկ կոմպոզիտորի և թատրոնի համագործակցության վերջին օրինակը կայացել է այս տարի՝ 2017թ.-ին, որը նույնպես օպերա է և վերնագրված է:«Ոչ միայն սեր»:

Ասենք, որ Շչեդրինի ստեղծագործությունները Գերգիևը ներկայացնում է հանրությունը ոչ միայն խոշոր կտավներով: Նա հաճախակի է համերգային ծրագրերում ընդգրկում բարեկամի և կյանքից արդեն հեռացած մեծ պարուհի Մայա Պլիսեցկայայի ամուսնու փոքրածավալ ստեղծագործությունները նույնպես:


Իսկ ընդհանրապես, 1978թ.-ից ի վեր, Մարինյան թատրոնը բեմ է բարձրացրել Շչեդրին խոշորածավալ 11 ստեղծագործություն, որոնցից են «Հմայված օտարականը», «Կուզիկ Քուռկիկը», «Կարմեն-սյուիտը», «Ծննդյան տոների հեքիաթը» և այլն:

Ի դեպ, այդ ստեծագործություններից մի քանիսը Մարինյան թատրոնում բեմադրվել են մի քանի անգամ և ընթացող ցուցահանդեսում կարելի է հետևել, թե ինչպես են փոփոխվել դրանց ռեժիսորական ընթերցումները:

Տեսանյութեր

Դիտվել է 40 անգամ
123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260>>հաջորդ