Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Իջնել Ժյուլ Վեռնի հայտնի «Նաուտիլիուսի» տախտակամած

10.12.2017

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Մոսկվայում մեկնարկել է ժամանակակից արվեստի «Տերիտորիա» 12-րդ դպրոց-փառատոնը, որը նվիրված է «կենդանի տարածություն» թեմային:

Փռատոնի նախագահ, Մոսկվայի Ազգությունների թատրոնի գեղարվեստական ղեկավար Եվգենի Միրոնովի ասելով ՝ գոյության 12 տարիների ընթացքում իրենց փառատոնը հյուրընկալել է 124 թատրոն, որոնցից 67-ը եղել են արտասահմանյան խմբեր: Նա նշել է, որ այդ ժամանակահատվածում անցկացվել է 1664 միջոցառում: Յուրաքանչյուր տարի փառատոնին մասնակցել է 8,5 հազար հանդիսատես: Իսկ ինչ վերաբերում է կրթական ծրագրին, որը այս յուրահատուկ ֆորումի գլխավոր այցեքարտերից մեկն է, ապա 12 տարում դրան մասնակցել է 27 երկրներից ժամանած 1920 ուսանող: Նա նաև նշել է, որ 2017թ.-ին «Տերիտորիան» խստացրել է մասնակիցների ընտրությունը: Արդյունքը եղել է այն, որ այս անգամ հայտ ներկայացրած 500 դիմորդներից վարպետաց դասերին մասնակցելու իրավունք է տրվել 50 մարդու:

Փառատոնի բացման պատիվը տրվել է կանադացի ռեժիսոր Ռոբեր Լեպաժին, որը ներկայացնում է իր «Գիշերը գրադարանում» ցուցահանդեսը՝ պատրաստված Մոսկվայի մուլտիմեդիա արթ-թանգարանի և «ՌՈՍԻԶՈ» պետական թանգարանա-ցուցահանդեսային կենտրոնի հետ:

Այս նախագիծը առաջարկում է ճանապարհորդություն իրական և մտածացին գրադարանների տարածության մեջ: Գաղափարը վերցված է Ալբերտո Մանգելի նույնանուն գրքից: Վիրտուալ իրականության ակնոցների օգնությամբ այցելուները կարող են ծանոթանալ տարբեր երկրների գրադարանների գրքային հարստությանը, օրիակ, իջնել Ժյուլ Վեռնի հայտնի «Նաուտիլիուսի» տախտակամած: Հանդիսատեսներին այս ցուցահանդեսում ուղեկցելու է փառատոնի նախագահը:

Փառատոնի ծրագրում այս տարի կկայանա 5 պրեմիերա, որոնցից 4-ը միջազգային:

Առաջին պրեմիերան ռուսաստանցի բանաստեղծ Վլադիմիր Մայակովսկուն նվիրված ֆիլմ է:

Հաջորդը ներկայացնում է բելգիական մշակույթը: Դա մի նոր բեմադրություն է, որը կներկայացնի «Տրուբլայն» ընկերությունը: Այն կոչվում է «Բելգիական կանոներ/Բելգիան կառավարում է»:

Բացի այդ, ևս մեկ եվրոպական թատերական պրեմիերա էլ համատեղ կներկայացնեն գերմանացի և շվեյցարացի արտիստները: Այս դեպքում բեմադրության հեղինակները հանդիսատեսին կառաջարկեն անցնել 8 սենյակների միջով և նախօրոք մահվան նախապատրաստված 8 մարդուց առանձին-առանձին լսել ողջ մնացողներին հասցեագրված ուղերձ:

Հաջորդ պրեմիերան բեմարվեստի պարային ժանրից է: Բելգիայից ժամանած պարային խումբը բարոնուհի Աննա Թերեզա դ՝ Քիրսմաքերի գլխավորությամբ առաջին անգամ հանդես կգա մոսկվացի հանդիսատեսների առջև և կներկայացնի իր «Փուլ: Չորս շարժում Սթիվ Ռայխի երաժշտությամբ» վերնագիրը կրող բեմադրությունը:

Եվ վերջապես, «Տերիտորիայի»- պրեմիերաների շարքը կեզրափակվի գերմանական «Գոբ Սքվոդ» թատերախմբի «Պատերազմ և խաղաղություն ներկայացմամբ: Այս բեմադրությունը կկայանա Մոսկվայի Աննա Պավլովնա Շերերի սրահում, որտեղ տոլստոյական հերոսների հետ միասին հանդիսատեսի առջև կհայտնվեն նաև Լենինը, Մերիլին Մոնրոն և ժամանակակից շատ քաղաքական գործիչներ:
    Դիտվել է 8 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249>>հաջորդ