Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Լեպաժը դրամատիկական թատրոնը համալրել է տեխնալոգիական պատկերներով

11.22.2021


Մոսկվայի Ազգությունների թատրոնում նախապատրաստվում են հանդիսատեսին ներկայացնել ռուսաստանցի նշանավոր գրող Միխայեիլ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» վեպի ռեժիսորական նոր ընթերցում՝ կանադացի բեմադրիչ Ռոբեր Լեպաժի բեմադրությամբ։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «ria.ru»֊ին։

«Վարպետը և Մարգարիտան» դա միաժամանակ սիրո, քաղաքականության պատմություն է և սոցիալական երգիծանք, և ծաղրանմանակման կատակերգություն, և ֆանտաստիկ հեքիաթ։ Այն ռուսական գրականության խոշորագույն ստեղծագործությունն է և մինչև այսօր մնում է կոնֆորմիզմը դատապարտող և ստեղծագործական ազատությունը քարոզող ստեղծագործություն»,֊ նշել է Լեպաժը։

Նրա կարծիքով «թատերական ռեժիսորի համար այսպիսի գրական հուշարձանի բեմին հարմարեցումն առավել քան մարտահրավեր է»։ Ըստ Լեպաժի «դա իրական վտանգ է, ռիսկ առանց կիսատ միջոցների, որը բերում է միայն սովորականի շրջանակներից դրսի, նորարական լուծումների որոնմանը և ամենօրյայի ավանդական կոդերը ջարդելուն»։

Լեպաժը իր աշխատանքում գլխավորը համարում է այն, որ պատմի «լավ պատմություն»։ Սակայն, նույնիսկ «լավ պատմությունը» օժանդակության կարիք ունի։ Երբեմն այն պահանջում է երաժշտություն, երբեմն պահանջում է լույս, երբեմն՝ տեխնիկական, դիտողական էֆեկտներ։ Բովանդակությունը ամենից կարևորն է, բայց եթե «դու ցանկանում ես պատրաստել շոու, պետք է ուշադրություն դարձնես ձևին․․․ Էությունը կդառնա տեսանելի, եթե միայն ճիշտ է ներկայացվում»։

Կանադացի արվեստագետն իր գործերում ավանդաբար օգտագործում է դիտողական միջոցների լայն հավաքածո։ «Վարպետն ու Մարգարիտան» բեմադրության մեջ նա օգտագործում է բարդ մեքենայական միջոցներ, որոնց համար պահանջվել է 60 սմ֊ով բարձրացնել բեմի պլանշետը։ Տեխնիկական պատկերաշարերին զուգահեռ ներկայացման մեջ կիրառվում են նաև 20֊րդ դարի դասական թատերական հնարքներ։

Սա բեմադրություն է, որտեղ դրամատիկական թատրոնը համալրվում է տեսլական տեխնալոգիական պատկերներով։

Նշենք որ սա Ռոբեր Լեպաժի երկրորդ աշխատանքն է Մոսկվայի Ազգությունների թատրոնում։ Մինչ այդ նա Եվգենի Միրոնովի գլխավոր դերակատարմամբ այստեղ բեմադրել է «Համլետ/կոլաժ» (2013 թ․) ներկայացումը։

«Վարպետը և Մարգարիտան» բեմադրության աշխատանքները բաժանվել է երկու մասի։ 2019 թ․֊ի դեկտեմբերին արտիստները և տեխնիկական թիմը սկսեցին առաջին փորձերը Կանադայում, Լեպաժի թատերախմբի Ex Machina ընկերությունում։ 2021 թ․֊ի հունիսին աշխատանքը շարունակվել է հեռակա ռեժիմով, իսկ նոյեմբերից նախապատրաստական աշխատանքները շարունակվել են Ազգությունների թատրոնում։

Աշխատանքները մոտեցել են եզրափակիչ փուլին։ Պրեմիերային ցուցադրությունները նախատեսված են դեկտեմբերի 9֊ին, 10֊ին և 11֊ին։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 64 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420>>հաջորդ