Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Իտալիայի ձայն» մրցույթում հաղթել է Քրիստինա Սկուչիա անունով միանձնուհին

06.06.2014

Միանձնուհի Քրիստինա Սկուչիան՝ Սիցիլիայից, երգի տաղանդների «Իտալիայի ձայն» մրցույթում գրավել է առաջին տեղը: Այդ մասին «BBC»-ի տեղեկատվությունը փոխանցում է «ԹԱԳԼՈւՐ» տեղեկատվական կայքը:

Միանձնուհին բեմահարթակ է դուրս եկել ավանդական հագուստով, խաչով և երախտագիտություն է հայտնել Աստծոն իր հաղթանակի համար: 25-ամյա Սկուչիայի ասելով, ինքը մրցույթի է եկել՝ կատարելով Հռոմի Ֆրանցիսկոս պապի կամքը, որը ցանկանում է նաև այդ եղանակով եկեղեցին մոտեցնել ժողովրդին:

Ալիսիա Քիսի «No One» երգը միանձնուհու կատարմամբ «You Tube» հոսթինգում հավաքել է ավելի քան 50 մլն դիտում: Ըստ միանձնուհու, այդ երգն արտացոլում է Աստծո գեղեցկությունը:
Քույր Քրիստինան եկել է վոկալի բնագավառում իր կատարողական ուժը փորձելու մարտ ամսին:

Մրցույթի պայմաններով ժյուրին լսել է թեկնածուներին, նրանց թիկունքով նստած: Արդեն առաջին քառատողից հետո, ժյուրիի անդամները աղջկա կատարումից ընկան հիացմունքի գիրկը և սեղմեցին իրենց խրախուսանքը լուսաձայնով արտահայտող կոճակները:

Մրցույթի ընթացքում միանձնուհին կատարել է այնպիսի հիթեր, ինչպիսիք են Սինդի Լյուփերի «Girls Just Wanna have fun» և Ջոն Բոն Ջովի «Livin on a Prayer» երգերը: Բացի այդ, Քրիստինան միևնույն բեմում հանդես է եկել Կայլի Մինոութի հետ:

Սկուչիայի հաջողության վրա ուշադրություն է դարձրել նաև ամերիկացի արտիստուհի Վուփի Գոլդբերգը, ով միաձնուհի-երգչի դերով հանդես է եկել «Դե, շարժվիր, քույր» կինոնկարում: «Եթե դուք ցանկանում եք տեսնել քրոջը շարժման մեջ, ապա դիտեք սա»,-գրել է դերասանուհին իր « Twitter»-ում:
Այսօր միանձնուհին հայտնի է դարձել ոչ միայն Իտալիայում, այլև ամբողջ աշխարհում:

Տեսանյութեր

Դիտվել է 543 անգամ