Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Անդրեյ Տարկովսկու անվան կինոփառատոնի պատվավոր մրցանակը կտրվի լեհ ռեժիսորին

06.11.2014

Լեհ կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսսին կստանա «Զերկալո» կինոփառատոնի հատուկ մրցանակը, որը երեքշաբթի օրը բացվում է ռուս մեծ կինոռեժիսոր Անդրեյ Տարկովսկու ծննդավայրում՝ Ռուսաստանի Պլեսե բնակավայրում: Այդ մասին «РИА Новости»-ի տեղեկատվությունն է փոխանցում «taglur.am»-ը:

Իվանովոյի մարզի այդ բնակավայրում ի պատիվ մեծ ռեժիսորի անցկացվող «Զերկալո» կինոփառատոնը առաջին անգամ տեղի է ունեցել 2007թ.-ին:

Յուրաքանչյուր տարի այս միջոցառման ժամանակ ցուցադրվում է 150 ֆիլմ, տեղի են ունենում մոտ 50 ստեղծագործական հանդիպումներ, իսկ փառատոնին, ընդհանուր առմամբ մասնակցում է մոտ 25 հազար հադիսատես:

Այս ստուգատեսի թեման է «Կանայք կինեմատոգրաֆում»: Փառատոնը կեզրափակվի հունիսի 15-ին:
    Դիտվել է 539 անգամ