Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մերիլ Սթրիփը կմարմնավորի Մարիա Կալասին

06.19.2014

Հոլլիվուդյան արտիստուհի Մերիլ Սթրիփը կխաղա օպերային երգչուհի Մարիա Կալասի դերը ամերիկացի դրամատուրգ Թերրենս Մաքնելլի «Վարպետաց դասեր» պիեսի հիման վրա նկարահանվող կինոնկարում: Այդ մասին «tvkultura.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Ֆիլմի սյուժեի հիմքում մեծ երգչուհու հիշողություններն են իր անցած ճանապարհի, հաջողությունների, մասնավոր կյանքի, հույն միլիարդատեր Արիստոտել Օնասիսի հետ ունեցած մեծ սիրավեպի, վերջինիս և ԱՄՆ-ի նախագահի այրիացած տիկնոջ Ժակլին Քենեդիի հետ ամուսնության մասին:

«Վարպետաց դասեր» պիեսը Բրոդվեյում առաջին անգամ բեմադրվել է 1995թ.-ին: Նեորկայացումը, որտեղ գխավոր դերում հանդես էր գալիս ավստրիացի դերասանուհի Զոի Քոլդուելը, դարձավ թատերաշրջանի հիթ և արժանացավ հեղինակավոր «Թոնի» թատերական մրցանակի:

Նշենք, որ 64-ամյա Մերիլ Սթրիփի համար «Վարպետաց դասեր» ֆիլմը առաջին կենսագրական կինոնկարը չի: Նա մարմնավորել է նաև Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգրեթ Թեթչերին («Երկաթյա լեդի»,2011թ.), ամերիկացի հայտնի խոհարար Ջուլիա Չայլդին («Ջուլիները և Ջուլիան. Բաղադրատոմսով պատրաստում ենք երջանկություն», 2009թ.), Միրանդա Փրիսթլիին («Սատանան հագնում է Prada», 2006թ.):

Մերիլ Սթրիփը «Օսկարի» եռակի դափնեկիր է:
    Դիտվել է 513 անգամ
    12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546474849505152535455565758596061626364656667686970717273747576777879808182838485868788899091929394959697989910010110210310410510610710810911011111211311411511611711811912012112212312412512612712812913013113213313413513613713813914014114214314414514614714814915015115215315415515615715815916016116216316416516616716816917017117217317417517617717817918018118218318418518618718818919019119219319419519619719819920020120220320420520620720820921021121221321421521621721821922022122222322422522622722822