Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նյու-Յորքի 108 և 63 փողոցների հատման վայրը այսուհետ կկրի Սերգեյ Դովլաթովի անունը

06.30.2014

Նյու-Յորքի քաղաքային խորհուրդը հաստատել է այն օրինագիծը, որը սահմանում է այդ քաղաքի Քուինսի շրջանի փողոցներից մեկը Խորհրդային Միությունից արտաքսված ռուսալեզու գրող, ծագումով հայ Սերգեյ Դովլաթովի անունով կոչելու մասին: Այդ մասին հղում անելով «dovlatovway.com» կայքին, հաղորդում է «taglur.am»-ը:

Ընդունված փաստաթղթում ամերիկյան մեգապոլիսի քաղաքային խորհուրդը նշում է, որ, 1978թ.-ին արտաքսվելուց հետո, Սերգեյ Դովլաթովը շուրջ 10 տարի ապրել է անուն չունեցող 108-րդ և 63-րդ ճանապարհների խաչման հատվածում, որը գտնվում է Նյու-Յորքի Քուինսի շրջանում: Այսուհետ Նյու-Յորքի հենց այդ երկու փողոցների հատման վայրը կկրի «Սերգեյ Դովլաթովի ճանապարհ» (Sergei Divlatov Way) անվանումը: Այժմ քաղաքային խորհրդի կողմից ընդունված փաստաթուղթը ուժի մեջ մտնելու համար պետք է հաստատվի Նյու-Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոյի գրասենյակի կողմից:

Դովլաթովը արտաքսման տարիներից ի վեր, մինչև իր կյանքի վերջը՝ 1990թ.-ն, ապրել և ստեղծագործել է ամերիկյան միջավայրում: Նա դարձել էր ազդեցիկ լրագրող, խմբագրել է «Նոր ամերիկացի» հանդեսը, իսկ նրա պատմվածքները և վեպերը սկսեցին հրատարակվել անգլերեն լեզվով, այդ թվում շատ հեղինակավոր «The New Yorker» հանդեսում:

Ի դեպ, այդ հանդեսում տպագրվելու կապակցությամբ մեծատաղանդ գրող Քուրթ Վոննենգութը Դովլաթովին նամակ է գրել, որում մասնավորապես նշում էր. «Ես ծնվել եմ այս երկրում և կռվել եմ նրա համար, բայց ինձ այդպես էլ չհաջողվեց «The New Yorker»-ին վաճառել գոնե մեկ պատմվածք: Իսկ հետո հայտնվեցիր դու և՝ «շրխկ», մեկ անգամից դա արեցիր»:
    Դիտվել է 512 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241