Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հրապարակվել են «Էմմի» մրցանակաբաշխության թեկնածուների անունները

07.11.2014

ԱՄՆ-ի հեռուստատեսային արվեստի և գիտության ակադեմիան այսօր՝ հուլիսի 10-ին Լոս-Անջելոսում հայտարարել է առավել դիտվող ժամերին (Primetime)-ին 2014թ.-ի «Էմմի» մրցանակի թեկնածու հեռուստատեսային ծրագրերը: Այդ մասին «newsru.com»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Ծրագրեր թողարկողներից առաջատարը կաբելային «HBO» ալիքն է 99 անվանակարգերով, որոնցից 19-ը վերաբերում է «Գահերի խաղ» սերիալին: Այդ մասին տեղեկացնում է «Reuters»-ը:

«Գահերի խաղ»-ին անվանակարգերի ներկայացվածության քանակով հաջորդում է «Ամեն ինչի մեջ՝ ինչը ծանր է» սերիալն՝ իր 16 մրցանակ ստանալու հավակնություններով:

«HBO» ալիքից բավականաչափ ետ մնալով ընթանում է «Netfix» ընկերությունը, որը մասնագիտացված է հարցումների միջոցով ֆիլմերի և սերիալների մատակարարման մեջ: Այն ներկայացվել է 31 անվանակարգերով, որոնցից 13-ը քաղաքական «Ստվարաթղթե տնակ» թրիլլերի, 12-ը՝ «Նարնջագույնը՝ սեզոնի հիթ» սև բանտային կատակերգության համար:

«Լավագույն դրամատիկական սերիալ» անվանակարգում ներկայացվել են 6 ՝ «Ամեն ինչի մեջ՝ ինչը ծանր է», «Դաունթաունի աբբայությունը», «Գահերի խաղ»-ը, «Ստվարաթղթե տնակ»-ը, «Խելապակասները» և «Իսկական դեդեկտիվ հեռուստաշոուները:

«Լավագույն կատակերգական սերիալ» անվանակարգում ներկայացվել են «Լուի», «Ամերիկյան ընտանիք», Նարնջագույնը՝ սեզոնի հիթ», «Սիլիկոնե հովիտ», «Մեծ պայթյունի տեսությունը» և «Փոխնախագահ» հեռուստասերիալները:

«Հեռուստաֆիլմեր» անվանակարգում մրցանակի է ներկայացվել նաև բրիտանական «Շերլոկ» սերիալի մեկ սերիան, որը ունի «Նրա հրաժեշտի երդումը» վերնագիրը:

«Էմմի» մրցանակաբաշխությունը, որը թվով 66-րդն է, կկայանա օգոստոսի 25-ին:

«Էմմի»-ն ամերիկյան հեռուստատեսային մրցանակ է, որը համարվում է հեռուստատեսային «Օսկար»: Այն անցկացվում է ամեն տարի և իր մեջ է ընդգրկում հեռուստաարդյունաբերության մի քանի ոլորտ: Կան «սպորտային», «տեխնիկական», «նորությունների և վավերագրության» և այլ մրցանակներ: Առավել հեղինակավոր են համարվում «Առավել դիտվող ժամերի» (Primetime) և «Ցերեկային» մրցանակները: Ասենք, որ սկսած հիմնադրման օրից՝ 1949թ.-ից մինչև 1974թ.-ն կար միան մեկ պարզ «Էմմի» մրցանակ: Այնուհետև այն բաժանվեց «Primetime» և «Ցերեկային» մրցանակների:
    Դիտվել է 529 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172