Դերասանի քաղաքացիությունից հրաժարվելու մասին լուրերը հակասական են07.31.2014
Ռուսաստանցի դերասան Ալեքսեյ Սերեբրյակովը, ով 2012 թ.-ին արտագաղթել է Կանադա, հրաժարվել է Ռուսաստանի իր քաղաքացիությունից, այդ մասին հաղորդում են այդ երկրի մի շարք լրատվամիջոցներ:
Սակայն, «ru.wikipedia.org»-ի այն էջը, որը ներկայացնում է դերասանի կենսագրությունը, նշում է, որ «2014թ.-ի հուլիսի 30-ին ուկրաինական կողմից սուտ լուր է տարածվել», որ Սերեբրյակովը «հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից»:
Տեղեկատվության հավաստիության նկատմամբ կասկածը և նույն թեմային վերաբերող երկու լուրերի հակասականությունը բավարար է, որպեսզի լրատվական գործակալություններն, առնվազն, դադարեցնեն դրա տարածումը:
Սակայն, ամբողջ խնդիրն այն է, որ այդ երկու սլավոնական երկրների միջև մղվող տեղեկատվական պատերազմը իր մեջ է առնում նույնիսկ հարցի հետ կապ չունեցող կամ խիստ անուղղակի կապված տեղեկատվական միջավայրերը, այդ թվում նաև՝ հայկական միջավայրը կամ դրա ինչ-որ մի բաժին:
Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարված կամ չհրաժարված դերասանի ու նրա ընտանիքի անդամների կերպարները վերածվում են որոշակի արժեքների բախման նյութականացված կիզակետի: Իսկ վերջնական նպատակն, անշուշտ, Ռուսաստանի քաղաքական նկարագիրն է իր բացասական դրսևորումներով, անելանելությամբ:
Դա հաստատում և ամրագրում են նաև Ալեքսեյ Սերեբրյակովին վերագրվող այն խոսքերը, որտեղ ասվում է. «Մեր մոտ բացարձակ ստրկական հոգեբանություն է: Իսկ ժողովրդավարությունը՝ պատասխանատվություն: Ժողովուրդը, լավագույն դեպքում, ինչ-որ մեկին պատգամավոր է ուղարկում իշխանության մեջ. իբր, ահա մենք քեզ ընտրել ենք, դու ամեն ինչի համար պատասխան տուր, լուծիր մեր հիմնախնդիրները»:
Սերեբրյակովին են վերագրվում նաև հետևյալ խոսքերը «Ռուսաստանում հաճախ են խոսում այն մասին, որ արևմտյան երկրներում ժպիտներն արհեստական են: Բայց ես առավել շատ գերադասում են արհեստական ժպիտները, քան անկեղծ չարությունը»:
Դերասանը, որը ըստ «ru.wikipedia.org»-ի ունի մեկ խորթ աղջիկ և որդեգիր երկու տղա, կնոջ հետ անհանգստանում են նրանց ապագայի համար: «Ցավոք սրտի, այստեղ որքան էլ ես մեկուսացնեմ երեխաներիս կոպտությունից և ագրեսիայից, միևնույնն է նրանց չես պաշտպանի: Այն օդի մեջ է: Անտաշը հաղթեց»,- մեջբերում են Սերեբրյակովի խոսքերը ռուսական լրատվամիջոցները:
Ավելացնենք, որ դերասանի վերաբերյալ տեղեկատվության մեջ նաև նշվում է, որ արտագաղթելուց հետո նա նկարահանումների կամ փառատոների մասնակցելու առիթներով հաճախ է լինում Ռուսաստանում:
Ալեքսեյ Սերեբրյակովը հայտնի է դարձել 1989թ.- արտադրության «Ֆանատ» ֆիլմից: Այնուհետև աչքի է ընկել ևս մի շարք կինոնկարներում խաղացած դերերով, այդ թվում հայտնի «Բանդիտական Պետերբուրգ» հեռուստասերիալում:
Նկարահանումներին զուգահեռ հանդես է եկել նաև թատրոնում: Նա եղել է Օլեգ Տաբակովի ղեկավարությամբ գործող թատրոնի, ապա՝ «Լենկոմի» դերասան:
Հեղ. «Թագլուր»