Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թուրանականները սպառնում են թուրք ռեժիսորին և «Ակօս» թերթին

08.09.2014


Թուրքիայի թուրանականներն իրենց «Օթուքեն» անունը կրող թերթի էլեկտրոնային տարբերակում սպառնալից բնույթի հաղորդագրություն են զետեղել՝ ուղղված ծագումով թուրք, գերմանացի կինոռեժիսոր, «Սպի» ֆիլմի բեմադրիչ Ֆաթիհ Աքինին և այդ ֆիլմը Թուրքիայում ցուցադրելու նախաձեռնություն հանդես բերող «Ակօս» թերթին: Այդ մասին թուրքական «Վաթան» պարբերականի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «horizonweekly.ca»-ին:

«Մենք՝ Թուրք-թուրանական միությունը, 2015թ.- ի շեմին չպետք է թույլատրենք, որպեսզի Հայկական Ցեղասպանության սուտը Թուրքիային պարտադրող «Սպի» ֆիլմի ցուցադրությունը կայանա Թուրքիայում։ Մենք բացայայտորեն սպառնում ենք «Ակօս»-ին, հայ ֆաշիստներին և, այսպես կոչված՝ մտավորականներին։ Այդ ֆիլմը Թուրքիայի որևէ կինոդահլիճում չպետք է ցուցադրվի։ Մենք ադրբեջանական դրոշներով և ճերմակ գլխարկներով հետևում ենք զարգացումներին»,- հոխորտացել են պանթուրանիզմի ջատագովները:

Ասենք որ թուրք ազգայնականները «Ճերմակ գլխարկ»-ը համարում են Հրանթ Դինքի նկատմամբ ոճրագործությունը կատարած իրենց գաղափարակցի խորհրդանիշը, քանի որ նա հայ մեծ մտավորականի սպանությունը կատարել է գլխին սպիտակ գլխարկ դրած:

Հիշեցնենք, որ Ֆաթիհ Աքինի Սպի» ֆիլմը մի հայ մտավորականի՝ արվեստագետ Արամի մասին է, ում մեջ կրկին արթնանում է ցեղասպանության ժամանակ կորցրած իր երկվորյակ դուստրերին վերագտնելու հույսը: Իր հարցազրույցներից մեկում Գերմանիայում բնակվող ռեժիսորը կարծիք էր հայտնել, որ թուրք հասարակությունը պատրաստ է այդպիսի ֆիլմ դիտելուն:
    Դիտվել է 469 անգամ
    12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546474849505152535455565758596061626364656667686970717273747576777879808182838485