Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հոր վերջին գրառումը համացանցում՝ ուղղված դստերը

08.13.2014

Ամերիկյան կինոյի աստղ Ռոբին Վիլյամսը, ում մահվան լուրն արագ տարածվեց աշխարհի ամենատարբեր լրատվամիջոցներով, եղել է «Facebook» սոցիալական ցանցի ակտիվ օգտատեր:

«Taglur.am»-ը՝ հղում անելով «uk.yahoo.com»-ին, տեղեկացնում է, որ դերասանը իր վերջին գրառումը համացանցում կատարել է մահից երկու շաբաթ առաջ: Նա իր հաղորդագրությունը հասցեագրել է դստերը՝ Զելդա Ռեյ Վիլյամսին՝ շնորհավորելով նրա ծննդյան 25 ամյակը:

«Դու այսօր քառորդ հարյուրամյակի տարիքի ես, բայց միշտ մնում ես իմ փոքրիկ աղջիկը: Շնորհավոր տարեդարձդ @zeldawilliams, ես քեզ սիրում եմ»,- գրել է դերասանը:

Հիշեցնենք, դերասանի մարմինը հայտնաբերվել է երկուշաբթի օրը կեսօրին մոտ՝ Կալիֆորնիայի նահանգի Թիբուրոն քաղաքում գտնվող նրա տանը: Հիմնավոր կասկածներ կան, որ Վիլյամսը ինքնասպանություն է գործել:
    Դիտվել է 463 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191