Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դերասան Ռոբին Վիլյամսը ինքնասպան է եղել կախվելով

08.13.2014

Ամերիկացի դերասան Ռոբին Վիլյամսի մահվան պատճառը հանդիսացել է կախվելու հետևանքով առաջացած շնջահեղձումը, եզրակցրել են ոստիկանությունում: Այդ մասին «BBC»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «INTERFAX»-ին:

Կալիֆորնիայի նահանգի Մարին շրջանի ոստիկանության ներկայացուցիչ Քիթ Բոյդը հաղորդելով այդ մասին նաև նշել է, որ դերասանը բուժվում էր ընկճախտից:

Մարդը, ով վերջին անգամ տեսել է ողջ Վիլյամսին, նրա կինն է: Նա հաղորդել է, որ ամուսնուն ինքը տեսել է կիրակի երեկոյան՝ քնից առաջ: Իսկ հաջորդ օրը նա 10:30-ին դուրս է եկել տնից՝ կարծելով որ կինը քնած է:

Վիլյամսի մարմինը, երկուշաբթի, կեսօրին մոտ, նրա Կալիֆորնիայի նահանգի Թիբուրոն քաղաքում գտնվող տանը հայտնաբերել է օգնականը:
    Դիտվել է 591 անգամ