Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ազնավուրը Լոզանի հիվանդանոցից հեռացել է կիրակի օրը

10.13.2014


Շարլ Ազնավուրը, ով անցած ուրբաթ օրը հոսպիտալացվել էր Շվեյցարիայի Լոզան քաղաքի հիվանդանոցներից մեկում դուրս է գրվել: Այդ մասին Շվեյցարիայում նրա համերգը կազմակերպող «Opus One» կազմակերպության տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА Новости»-ին:

«Ազնավուրը Լոզանի հիվանդանոցից հեռացել է կիրակի օրը: Ինչ վերաբերում է Ժնևում նախատեսված նրա համերգի կայացմանը, ապա այդ մասին նորություններ կլինեն 2-3 օր հետո»,- ասել են «Opus One»-ի մամլո ծառայությունից:

Ուրբաթ օրը «Opus One»-ը, որը կազմակերպել էր Ժնևում շանսոնիեի հոկտեմբերի 10-ին նախատեսված համերգը, հայտարարել էր, որ միջոցառումը ժամանակավորապես հետաձգվում է, քանի որ Ազնավուրը հոսպիտալացվել է «վերջին օրերս վիրուսով հիվանդանալու հետ կապված կանխարգելիչ քայլեր ձեռնարկելու հետ»:
    Դիտվել է 449 անգամ