Լատվիայի ԱԳՆ-ի «սև ցուցակում» գրանցվել է ևս մեկ ռուս արտիստի անուն 11.02.2014
Լատվիայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) սև ցուցակի մեջ է գրանցել ռուսաստանցի դերասան Միխայիլ Պորեչենկովի անունը: Այդ երկրի ԱԳՆ նախարար Էդգարս Ռինկևիչի հայտարարությունը տարածել է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:
«Լատվիան հետևողականորեն պետք է շարունակի իր քաղաքականությունը նրանց նկատմամբ, ովքեր իրենց արարքներով խախտում են միջազգային իրավունքի սկզբունքները: Պորեչենկովին Լատվիայում չեն սպասում»,-ընդգծել է նախարարը:
Ավելի վաղ հանրապետության ԱԳՆ-ի մամլո քարտուղար Լառլիս Էյհենբաումսը հայտարարել էր, որ Լատվիան կարող է ընդարձակել սև ցուցակը: «Մենք չենք ցանկանում թույլատրել, որպեսզի Լատվիա ժամանեն մարդիկ, ովքեր հանդես են գալիս թշնամական հայտարարություններով»,- նշել է նա և չի բացառել, որ մոտ օրերին սև ցուցակը կհամալրվի: «Մենք այդ ցուցակում հայտնաբերել ենք, որոշ բացթողումներ և որքան կարելի է հասկանալ, նախարարի կողմից դրանք կվերացվեն»,- ասել է նա՝ չնշելով, թե խոսքը որ երկրի և ինչ անձանց մասին է:
Հիշեցնենք, որ, կապված Ուկրաինայի դեպքերի հետ, Լատվիայի համար ոչ ցանկալի անձանց «սև ցուցակում» են ընդգրկված նաև ռուսաստանցի այլ արտիստների, մասնավորապես՝ երգիչներ Իոսիֆ Կոբզոնի, Օլեգ Գազմանովի, Վալերիայի, դերասան Իվան Օխլոբիստնի անուններ նույնպես: