Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հուշարձանի հեռացումը կապ չունի «Apple» ընկերության ղեկավարի սեռական կողնորոշման հետ

11.04.2014


Ռուսական մի շարք լրատվամիջոցներ տեղեկատվություն են տարածել այն մասին, որ Սանկտ-Պետերբուրգի Ազգային տեղեկատվական տեխնոլոգիաների մեխանիկայի և օպտիկայի գիտահետազոտական համալսարանի բակից ապամոնտաժվել և հեռացվել է «Apple» ընկերության հիմնադիր Սթիվ Ջոփսի հիշատակը խորհրդանշող հուշարձանը, որն իրենից ներկայացնում էր 188 սանտիմենտր բարձրության սև «iPhone 4»:

Ընդ որում, որոշ լրատվամիջոցներ նշում էին, որ հուշարձանի ապամոնտաժմամբ համալսարանը իր բացասական վերաբերմունքն է արտահայտել «Apple» ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Քուքի նկատմամբ, ով օրերս հանրության առջև խոստովանել էր իր համասեռական լինելու փաստը:

Սակայն, այդ բնույթի տեղեկություններից քիչ անց «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը տարածել է մեկ այլ հաղորդագրություն, որում ասվում էր, որ հուշարձանի ապամոնտաժման վերաբերյալ համալսարանում որոշումը կայացվել է շատ ավելի վաղ, քան իր սեռական կողմնորոշման մասին խոստովանությունը կատարել է Քուքը: Իսկ դա նշանակում է, որ հուշարձանի ապամոնտաժումը ոչ մի կապ չունի «Apple» ընկերության ներկայիս գլխավոր տնօրենի սեռական կողմնորոշման, առավել ևս Սթիվ Ջոփսի անվան հետ:

Սանկտ-Պետերբուրգի Ազգային տեղեկատվական տեխնոլոգիաների մեխանիկայի և օպտիկայի գիտահետազոտական համալսարանի հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Կիրիլ Ալեքսանդրովը հայտարարել է, որ հուշարձան «iPhone 4»:-ի սենսորային էկրանի շերտերը միմյանցից բաժանվել և հեռացել էին և այն ապամոնտաժվել է պարզապես վերանորոգման նպատակով:
    Դիտվել է 672 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242