Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Քրիստիան Բեյլը նույնպես հրաժարվել է վերամարմնավորել Սթիվ Ջոբսին

11.04.2014


Դերասան Քրիստիան Բեյլը հրաժարվել է խաղալ Սթիվ Ջոբսի դերը ռեժիսոր Դենիի Բոյլի նկարահանելիք կենսագրական ֆիլմում: Այդ մասին «The Hollywood Reporter»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «thr.ru»-ին:

«Apple» ընկերության հիմնադրի մասին ֆիլմ նկարահանելու նախագիծը մտահղացվել է «Sony» ընկերությունում: Սցենարը գրել է Ահարոն Սորքինը: Նախատեսված է, որ կինոնակարը արտադրություն կիջեցվի այս ձմեռ:

Իր հրաժարվելը, որոշ տեղյակ աղբյուրների ասելով այն է, որ դերասանն իրեն պատրաստ չի համարում համակարգչային հանճարին մարմնավորելու համար:

Ֆիլմի սցենարը բաժանվում է երեք գործողությունների, որոնք ներկայացնում են Ջոբսի նախապատրաստություններն այն երեք շնորհանդեսներին, որոնք որոշեցին թե նրա և թե նրա հիմնած ընկերության հետագա ճակատագիրը:

Բեյլը երկրորդ դերասանն է, ով հրաժարվել է մարմնավորել Սթիվ Ջոբսի կերպարը: Նրանից առաջ ֆիլմի ղեկավարները այդ դերը առաջարկել էին Լեոնարդո ԴիԿապրիոյին: Սակայն այդ առաջարկությունը վերջինս նույնպես մերժել է՝ նախապատվությունը տալով Ալեխանդրո Գոնսալես Ինյարրիտուի «Վերադարձածը« ֆիլմում նկարահանվելու առաջարկությանը:
    Դիտվել է 589 անգամ